Tert.am. 11-2-2011- Ադրբեջանն ավելի շատ հետաքրքրված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցն այլ ձևաչափեր տեղափոխելու մեջ, քան շարունակելու բանակցություններն այն ձևաչափում, որն առկա է տարիներ շարունակ` Մինսկի խմբի միջոցով հարցի կարգավորմանը հասնելուն։ Այսօր Երևանում նման հայտարարություն արեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` ուկրաինացի իր պաշտոնակից Կոնստանտին Գրիշչենկոյի հետ համատեղ ասուլիսին: Նալբանդյանի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է իր ներքին քարոզը տեղափոխել արտաքին բեմահարթակ՝ աղմուկ բարձրացնել հակամարտության վերաբերյալ, այլ ոչ թե զբաղվել հակամարտության կարգավորման հարցով։ «Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողի նախորդ գործունեությունը որևէ արդյունավետություն չի ունեցել` հարցի կարգավորման առաջընթացի տեսակետից»,- ասաց նա:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment