«Լրագիր» 12-11-2011- Այսօր տեղի է ունենալու Բարգավաճ Հայաստան կուսակցության համագումարը: Այն մեծ հետաքրքրություն է առաջացնում նախորդող իրադարձությունների ֆոնին: Մինչ այդ, մամուլում տեղեկություններ էին հրապարակվել, թե իբր նախագահականում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առջեւ պահանջ է դրվել` կամ գալիք ընտրությանը պաշտպանել Սերժ Սարգսյանին, կամ դուրս գալ կոալիցիայից: Մամուլը գրում էր նաեւ, թե իբր երեկ գիշեր պետք է տեղի ունենար կոալիցիայի հանդիպում նախագահականում, եւ Գագիկ Ծառուկյանը պետք է հայտներ իր վերջնական որոշման մասին: Սակայն, հետո իրենք` հանրապետականները, եւ նախագահի մամուլի քարտուղարը հերքեցին այս տեղեկությունները:
Ինքը` ԲՀԿ-ն, այս տեղեկությունները ոչ հաստատեց, ոչ հերքեց: Հնարավոր է, ոչ մի հանդիպում ու պահանջ էլ չէր եղել: Հնարավոր է նաեւ, որ ԲՀԿ-ն հերքելու գործը թողել էր իր կոալիցիոն գործընկերներին: Ընդհանրապես, տեղեկատվական այդ ողջ ֆոնն այնպիսին էր, որ ԲՀԿ-ն չէր կարող ոչ հերքել եւ ոչ էլ հաստատել: Պետք է ասել, որ ԲՀԿ փաստացի դիմացավ տեղեկատվական այս գրոհին եւ ներքաղաքական ինտրիգը հասցրեց մինչեւ իր համագումարը:
Դժվար է ասել` արդյոք ԲՀԿ-ն այսօրվա համագումարում կհայտարարի հետագա քաղաքական դիրքորոշման մասին` կապված հատկապես խորհրդարանի եւ նախագահի առաջիկա ընտրություններում մասնակցության ձեւաչափի եւ թեկնածուի հետ: ԲՀԿ-ականները ավելի վաղ ասում էին, թե համագումարին ոչ մի սենսացիա չի սպասվում, եւ այն ընդամենը հերթական համագումար է:

No comments:
Post a Comment