Tuesday, February 1, 2011

Սահմանադրության փոփոխությունը նախատեսում է բարդ և երկարատև ընթացակարգ. Արմեն Արզումանյանը՝ ՀՀ ԱԺ-ն երկպալատանի դարձնելու մասին

Tert.am. 31-1-2011- ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանը երկպալատանի դարձնելու Սերժ Սարգսյանի մտադրության մասին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հայտարարությունը։
«Դեռ 2010թ. մայիսին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկում էր տեղի ունեցել Հայաստան–Սփյուռք կապերի ընդլայնման ուղիների մասին և առաջարկվել էր խորհրդի անդամներին մեկ տարի անց գաղափարներ ներկայացնել այդ առնչությամբ:
Սա հնարավոր առաջարկներից մեկն է, որ բազմաթիվ ուրիշների շարքում արժանի է քննարկման:
Միևնույն ժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ Սահմանադրության փոփոխությունը պատասխանատու քայլ է ու նախատեսում է բարդ և երկարատև ընթացակարգ: Նման որոշում կայացնելու համար բնականաբար պետք է տեղի ունենան հանրային քննարկումներ և մասնագիտական մանրակրկիտ ուսումնասիրություններ»,- ասել է Արմեն Արզումանյանը:

No comments: