Sunday, February 13, 2011

Ահմեդ Դավութօղլու.«Թուրքիայի տարածքում գտնվող եկեղեցիները Թուրքիայի եւ Վրաստանի ընդհանուր ժառանգությունն են»

News.am. 12-2-2011- Թուրքիայի տարածքում վրացական եկեղեցիների եւ Վրաստանում մզկիթների վերականգնման կապակցությամբ բանակցությունների մանրամասնությունները դեռեւս անհայտ են: Այսօր համատեղ ասուլիսի ժամանակ Վրաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները`Գրիգոլ Վաշաձեն եւ Ահմեդ Դավիթօղլուն այդ կապակցությամբ կարճ հայտարարություններ են կատարել: Ինչպես հայտնել է Ահմեդ Դավութօղլուն, այդ ոլորտը ամենակարեւորն է երկու պետությունների բարեկամության համար:
«Մենք ունենք ընդհանուր պատմություն եւ այն եկեղեցիները, որոնք գտնվում են Թուրքիայի տարածքում, նաեւ թուրքերի պատմական ժառանգությունն է եւ մենք կավարտենք նրանց վերականգնման աշխատանքները: Վրաստանում գտնվող մշակութային արձաններն էլ Վրաստանի մշակութային ժառանգությունն է, բացառապես խոսքը վերաբերում է Աջարիային եւ Բաթումիին, որտեղ մուսուլման բնակիչների թիվը շատ է»,-հայտարարել է Դավութօղլուն:
Նրա խոսքով տաճարների վերականգնումը երկու պետությունների միջեւ դրական հարաբերությունների նշան է:
«Այս թեման, որը շոշափվել է երկու պետությունների միջեւ, ոչ թե հակամարտության, այլեւ միասնականության մասին է խոսում»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը:
Գրիգոլ Վաշաձեի հայտարարությամբ, այս թեմայի վերաբերյալ բանակցությունները երկու պետությունների միջեւ դեռ ընթանում են: «Իհարկե, մենք ձգտում ենք պահպանել մեր մշակութային ժառանգությունը, եւ, երբ, վերջնականապես ավարտվեն բանակցությունները, ապա հասարակությունը անպայման տեղյակ կլինի այդ ամենի վերաբերյալ»,- հայտարարել է Վաշաձեն:
Վրաստանի ԱԳ նախարարի խոսքով, այդ թեմայի վերաբերյալ բանակցությունները արդեն իսկ ուշացել են, քանի որ, բանակցությունների շուտ սկսվելու դեպքու,մ մշակութային կոթողները արդեն իսկ վերականգնված կլինեին:

No comments: