Panorama.am. 22-1-2011- Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, թե իրականությանը չի համապատասխանում հայկական կողմի տարածած տեղեկատվությունն այն մասին, թե ադրբեջանական մարտական դիրքերից մեկում տեղի ունեցած ողբերգության հետևանքով 7 զինծառայող սպանվել է, ևս 6-ը՝ վիրավորվել: Նա նշել է, որ տեղի ունեցած ողբերգական միջադեպի արդյունքում ադրբեջանական բանակը միայն 7 կորուստ է գրանցել:
Սկսենք նրանից, որ հայկական կողմը, այս դեպքում, ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը հրապարակել էր տվյալներ վերջին երկու օրվա ընթացքում ադրբեջանական բանակում գրանցված զոհերի և վիրավորների մասին, այլ ոչ թե նշյալ միջադեպի արդյունքում գրանցված զոհերի և վիրավորների մասին: Ընդ որում՝ ՊԲ խոսնակի հրապարակումներում նշվում էր ոչ թե 6 վիրավորի, այլ 5-ի մասին:
Երկրորդ, եթե ադրբեջանական կողմն ապատեղեկատվություն է համարում Արցախի պաշտպանական գերատեսչության համապատասխան ներկայացուցչի ներկայացրած տվյալները, ապա հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ չի ներկայացնում իր ձեռք տակ եղած վիճակագրական տվյալները: Ընդ որում՝ Պաշտպանական բանակի ներկայացուցիչը ներկայացնում է կոնկրետ փաստեր:
Նշենք, որ արցախցի պաշտոնյան ներկայացրել էր հետախուզական տվյալներ այն մասին, որ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից մեկում՝ զինամթերքի հետ վարման կանոների խախտման հետևանքով 4 զինծառայող էր վիրավորվել՝ ընդգծելով, որ նրանցից մեկի վիճակը ծանր է:
Նույն օրը՝ փետրվարի 21-ին, մի քանի ժամվա տարբերությամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացրեցին, որ երկրի արևմուտքում տեղակայված զորամասերից մեկի զինծառայողը արտակարգ պատահարի հետևանքով մահացել է, իսկ նմանատիպ մեկ այլ միջադեպի հետևանքով՝ ադրբեջանցի զինծառայող էր վիրավորվել Ֆիզուլի բնակավայրի ուղղությամբ տեղեկացված մարտական դիրքերից մեկում:
Մի խոսքով, առկա տեղեկատվությունից պարզ է դառնում, որ փետրվարի 20-21-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակն իսկապես 8 զինծառայողի է կորուստ է գրանցել, ևս 5-ը՝ վիրավորվել են:
Եզրակացությունը մեկն է. ադրբեջանական կողմը փորձելով առաջ տանել երկրի ներսում «հաղթողական» բանակի մասին կեղծ քարոզչությունն ու «պատերազմին պատրաստ լինելու» չհիմնավորված թեզը, ևս մեկ անգամ փորձ է կատարում քողարկել բանակում տիրող իրական վիճակը՝ թաքցնելով այս կամ այն զորամասում, մարտական դիրքերում գրանցվող արտակարգ միջադեպերը: Նույնիսկ ադրբեջանցի ռազմական փորձագետներն ու մասնագիտացված ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներն են փաստում, որ բանակում զինծառայողների արժանապատվությունը հաճախակի ոտնահարվում է, իսկ իշխանություններն ամեն ինչ անում են ողբերգականմիջադեպերը թաքցնելու համար:

No comments:
Post a Comment