HayNews.am. 22-2-2011- Թուրքիայի Ազգային մեծ ժողով է ուղարկվել և բոլոր խմբակցություններին բաժանվել Սուլեյման Եշիլյուրթի «Դերսիմցի հայ Եմուշ խանումի որդի ինժեներ Քեմալը», որում պատմվում է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող քեմալական «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հայկական արմատների մասին:
Ինչպես փոխանցում է Anakara գործակալությունը, Քըլըչդարօղլուն արդեն մեկնաբանել է ստեղծված իրավիճակը` նշելով, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը վախի պատճառով է նման բաներ հրատարակում»:
«Այդ գիրքը խորհրդարանում բաժանելու մասին երեկ եմ իմացել: Գիրքը չեմ կարդացել»,-հավելել է Քըլըչդարօղլուն:
Նշենք, որ թուրքական կայքերի փոխանցմամբ`«Դերսիմցի հայ Եմուշ խանումի որդի ինժեներ Քեմալը» գիրքը վաճառքի է հանվել հունվարին: Գրքում նշվում է, որ Քըլըչդարօղլուի մայրն ազգոււթյամբ հայ է, իսկ հայրը` դերսիմցի ալևի: Միևնույն ժամանակ գրքում ներկայացվում է ընդդիմության առաջնորդի ուսումնառության տարիներն ու այլ դրվագներ վերջինիս կյանքից:
Հիշեցնենք, որ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (Cumhuriyet Halk Partisi կամ CHP) քեմալիստական ձախակողմյան ընդդիմադիր կուսակցություն է: Հիմնադրվել է 1923 թվականին, Թուրքիայի առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքի կողմից: Հանդիսանում է հանրապետական Թուրքիայի ամենահին քաղաքական կուսակցությունը:
2010 թվականից կուսակցության նախագահն է Քեմալ Քըլըչդարօղլուն, ով փոխարինեց սեքս սկանդալի կիզակետում հայտնված Դենիզ Բայքալին: Թուրքիայի Ազգային մեծ ժողովում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (AKP) հետո երկրորդ ուժն է՝ ընդհանուր 550 պատգամավորական մանդատներից իր տրամադրության տակ ունենալով 101-ը:

No comments:
Post a Comment