Կովկասակասպյան և Կենտրոնասիական տարածաշրջաններում մի շարք խոշոր նավթամուղների և գազամուղների ստեղծումը չէր կարող անուշադրության մատնել Իսրայելը, որը ոչ միայն փորձում է լուծել իր էներգետիկ խնդիրները, այլև ձևավորել գործընկերների և դաշնակիցների խումբ Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Դրա համար Իսրայելն ունի քաղաքական ու ֆինանսական բավարար ռեսուրսներ՝ ներառյալ իր ազդեցությունն ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ռուսաստանի կառավարությունների, ինչպես նաև նավթի և ներդրումային առաջատար ընկերությունների վրա։ Հարկ է նաև նշել, որ նավթի ու գազի մատակարար երկրներն էլ են շահագրգռված Մերձավոր Արևելքի շուկաներ ներթափանցմամբ, Իսրայելի վրա որոշ ազդեցություն ունենալով, որի միջոցով հույս ունեն լուծել իրենց խնդիրները միջազգային քաղաքականության և գործարարության ասպարեզում։
Եթե տվյալ նախագծերի քննարկման սկզբնական փուլերում Իսրայելն ի ցույց չէր դնում իր մասնակցությունը, դա չի նշանակում, թե որոշումների ընդունմանը նա չի մասնակցել։ Ռուսաստանում իսրայելական խոշոր ընկերությունների ու բանկերի միջոցով Իսրայելը բազմիցս ինքնատիպ որոշումներ է առաջարկել։ Օրինակ, հայտնի է, որ Իսրայելը, օգտագործելով Մոսկվայում ունեցած իր հնարավորությունները, առաջարկել էր Ռուսաստանի նավթային ընկերություններին մասնակցել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցմանն ու այդ խողովակաշարով սեփական նավթի փոխադրմանը։ Իսրայելը մեծ դեր է խաղացել նաև էներգահաղորդակցական նախագծերում Ղազախստանի ներգրավումն ապահովելու գործում։
Իսրայելը, հենվելով Ռուսաստանի նավթային ընկերություններում իր ունեցած դիրքերի վրա և իրականացնելով Ռուսաստանի հետ գործընկերային սերտ հարաբերություններ հաստատելու իր ռազմավարությունը, փորձում է կյանքի կոչել ռուսաստանյան նավթը 230 կիլոմետր երկարությամբ և 50 միլիոն տոննա թողունակությամբ «Էյլաթ-Աշկելոն» նավթամուղով փոխադրելու նախագիծը՝ նպատակ ունենալով նավթը փոխադրել Մերձավոր Արևելքի տարածաշրջաններ։ Հետևաբար, Իսրայելը հետզհետե ավելի է գերադասում «բազմաբևեռ», տարաճյուղ աշխարհատնտեսական քաղաքականությունը՝ իր էներգետիկ խնդիրների և անվտանգության հիմնախնդիրների լուծումը կապելով Ռուսաստանի հետ։
Մյուս նախագիծը, որով բավականաչափ շահագրգռված է Իսրայելը, «Գազարդ» ընկերության նոր գազամուղի կառուցումն է Թուրքիայի տարածքով և Միջերկրական ծովի հատակով դեպի Իսրայել, ինչը հսկայական նշանակություն կունենար երկրի էներգետիկ խնդիրների լուծման հարցում։ Այդ նախագծի իրականացումը թույլ կտար արդիականացնել Իսրայելի վառելիքային համակարգը, ստեղծել քիմիական նոր արտադրություններ և դրանով իսկ նշանակալից արժեքային շտկումներ մտցնել Իսրայելի տնտեսության մեջ։ Այդ գազամուղի հարցը հետզհետե ավելի հրատապ է դառնում, և «Գազարդը» շարունակում է այդ նախագիծն առաջ մղել Թուրքիայի և նրա առաջատար ընկերության հետ համատեղ։
Իսրայելը հույս ունի դառնալու աշխարհատնտեսական կարևոր «կետ» իր տարածքով գազն ու նավթը Հնդկական օվկիանոսի ընդարձակ ավազանի ուղղությամբ տարանցելու միջոցով։ Թուրքիային զուգահեռ, որը ձգտում է դառնալ միջազգային էներգետիկ «հանգույց», Իսրայելը փորձում է կատարել նույն դերը և ավելի կարևոր դիրքեր գրավել համաշխարհային տնտեսության և աշխարհաքաղաքականության մեջ։ Իսրայելը որոշ մեկուսացվածություն է զգում, և ոչ միայն Մերձավոր Արևելքում, ուստի նրա քաղաքականության առաջնային խնդիրներից մեկն այդ մեկուսացվածությունը հաղթահարելն է։ Տվյալ խնդիրը մասամբ կարող է լուծվել վերոհիշյալ էներգահաղորդակցական նախագծերի միջոցով։ Իսրայելը «Էյլաթ-Աշկելոն» նավթամուղով, այսինքն՝ Կարմիր ծովից Միջերկրական ծով, նավթի տարանցումն օգտագործելու փորձ ունի, բայց տվյալ դեպքում հույսեր կան նավթը փոխադրելու հետադարձ ուղղությամբ` նավթամղման հզորությունը մեծացնելով կրկնակի՝ քառասունից մինչև ութսուն միլիոն տոննա։
Այդ նավթամուղը, որը կառուցվել է 70-ական թվականների սկզբներին` Իրանի մասնակցությամբ, այն ժամանակ այլընտրանքային «Սուեզի ջրանցքի» դեր էր կատարում։ Այժմ նավթի տարանցումը կարող է զգալիորեն ավելանալ, եթե օգտագործվի ռուսական և ղազախական նավթը։ Դա Իսրայելի քաղաքականության մեջ կարևոր ուղղություն կդառնա Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, հնարավոր է նաև Թուրքմենստանի հետ պարտավորեցնող հարաբերություններ հաստատելու նկատառումով։
Էներգահաղորդակցական նախագծման եվրասիական ուղղության հետ մեկտեղ Իսրայելը փորձեր է անում նաև ինչ-որ չափով իր հետ կապելու Պարսից ծոցից մինչև Միջերկրական ու Կարմիր ծովեր ձգվող նավթամուղները։
Աննկատ չմնաց նաև կաշառասունության հետ կապված այն խայտառակությունը, երբ Շիմոն Պերեսը և նրա մարդիկ փորձում էին Գոլանի բարձունքների հարցում զիջումներ անել Սիրիային՝ Պարսից ծոցից մինչև Հայֆա նավահանգիստ ութսուն միլիոն տոննա թողունակությամբ հսկայական նավթամուղի կառուցման դիմաց, կամ էլ իրականացնել նախագծի երկրորդ տարբերակը՝ նավթամուղը գցել մինչև հարավ-լիբանանյան Սայդա նավահանգիստ՝ նավթամուղի և նավթամբարի անվտանգության երաշխիքների խնդիրների շուրջ Իսրայելի, Սիրիայի, Լիբանանի և Սաուդյան Արաբիայի միջև պայմանավորվածությունների ձեռքբերման պարագայում։
Ծոցի նավթի հետ կապված մեկ այլ նախագիծ էլ Հարավային Իրաքի հանքավայրերից նավթամուղի կառուցումն է մինչև Հորդանանի Աքաբա նավահանգիստ և Իսրայելի Էյլաթ նավահանգիստ՝ Իսրայելի, Հորդանանի և Իրաքի միջև բազմակողմանի պայմանագրի կնքմամբ։ Այսինքն՝ Իսրայելը փորձում է եթե ոչ անմիջականորեն, ապա միջնորդավորված ձևով դառնալ նավթի ու գազի տարանցիկ հանգույց տարածաշրջանում։
Պետք է նշել, որ այդ նախագծերն ու նախաձեռնությունները մեծ կասկածներ են հարուցում Արևմուտքում, նախ և առաջ Եվրոպայում և Մեծ Բրիտանիայում, ամենից առաջ անվտանգության առումով։ Ամերիկացի և բրիտանացի փորձագետները, ինչպես նաև «Քոնթրոլ-ռիսկ» տիպի ֆիրմաները համարում են, թե միանգամայն ճիշտ ու կշռադատված է ռիսկերի մակարդակը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի և ամբողջությամբ վերցրած էներգահաղորդակցությունների համար, որոնց անվտանգությանը կարող են սպառնալ քրդական քաղաքական ու զինվորական կազմակերպությունները։
Նրանց կարծիքով` ռիսկեր, անշուշտ, կան, բայց դրանք բավականաչափ մեծ չեն, որպեսզի լուրջ սահմանափակիչներ համարվեն։ Սակայն քրդական գործոնն այն աստիճանի բազմակողմանի է ու անկանխատեսելի, որ ռիսկերի առումով որևէ կանխատեսում անելը միանգամայն անիմաստ է։ Քրդական կազմակերպությունները հանդես են գալիս Եվրոպայի և ԱՄՆ-ի 64 ոչ կառավարական կազմակերպությունների հետ համատեղ, որոնք դեմ են այդ նավթամուղի կառուցմանը։ Քրդերի իրավունքների պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչ Քերիմ Յըլդըզը հայտարարում է, որ «այդ նավթամուղը ռազմականացնում է այն գոտին, որով խողովակաշարը ձգվելու է Կասպիականից մինչև Միջերկրական, և սպառնում է Քրդստանում հաստատված հրադադարի փխրուն ռեժիմին»։
Ընդհանրապես քրդական գործոնը համարվում է առավել լուրջ գործոն Թուրքիայի՝ որպես քաղաքական գործընկերոջ, իրական հուսալիության պայմաններում։ Հենց քրդական գործոնն էր դարձել Թուրքիայի և ԱՄՆ-ի փոխհարաբերություններում հիմնականներից մեկը Իրաքի առնչությամբ։ Բայց շատ ավելի մեծ ռիսկեր կան արաբական և իսլամական խմբավորումների գործունեության առնչությամբ, որոնք, անշուշտ, թույլ չեն տա ոչ միայն կառուցել, այլև քննարկել այդ նախագծերը։
Հետաքրքրություն են ներկայացնում այդ նախագծերի իրականացման քաղաքական ապահովման ուղղությամբ Իսրայելի գործադրած ջանքերը՝ ըստ ամենայնի օգտագործելով թուրք-հայկական և ադրբեջանա-հայկական հակասությունները։ Դիմելով այդ թեմային, բերենք նաև թուրքական զանգվածային լրատվամիջոցների մեկնաբանությունները։ Այսպես, ելույթ ունենալով Թուրքիայի պետական հեռուստատեսությամբ, Անկարայի համալսարանի պրոֆեսոր Հասան Քենին հայտարարել է. «ԱՄՆ-ից հետո Իսրայելի երկրորդ խոշոր դաշնակիցը Թուրքիան է։ Սակայն այդ դաշինքը զարգանում է հիմնականում ռազմական համագործակցության ոլորտում»։
Դիմելով Թուրքիա-ԱՄՆ-Իսրայել ռազմավարական եռանկյունուն, Քենին ընդգծել է դրա հույժ անհրաժեշտությունը տարածաշրջանում՝ հատկապես երեք պետությունների համար։ Ընդ որում, Քենին ընդգծել է եռանկյունու գործոնի կարևորությունը ինչպես Իսրայելի, այնպես էլ Թուրքիայի համար, որն Իսրայելի կարիքն զգում է հրեական շահապաշտպան (լոբբիստական) խմբի ջանքերով հայկական հարցը չեզոքացնելու առումով։
Այս առնչությամբ հիշեցնենք, որ ջանքեր գործադրելով, որ հայերի ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձևը մերժի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, ԱՄՆ-ը, «Արմինիան Միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի վկայությամբ, ըստ էության կատարեց Իսրայելի կառավարության պահանջը, որին իր հերթին դիմել էր Թուրքիան։ Իսրայելի նախագահի, վարչապետի, պաշտպանության նախարարի ցանկացած այց Թուրքիա, եթե անմիջապես չի էլ առնչվում Հայաստանին, ապա շոշափում է մեր արտաքին քաղաքականության առաջնություններից մեկը՝ հայերի ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Ասենք խոսքը ոչ միայն ցեղասպանության մասին է, այլև ահաբեկչության շուրջ Իսրայելի ղեկավարների դատողությունների, որոնցով էլ իսրայելական պետության ղեկավարները սովորաբար սկսում և ավարտում են պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի քաղաքականության արդարացումը։
Այս իմաստով տեղին է «Ակիթ» լրագրի վկայակոչումը, որը պաշտպանում է թուրք իսլամականների դիրքորոշումները։ Իսրայելի պաշտպանության նախարարի Անկարա կատարած այցի մասին հոդվածը թերթը վերնագրել էր այսպես. «Հրեա նախարարը՝ տանտիրոջ իրավունքներով»։ Հոդվածում խոսքը հիմնականում Իսրայելի պաշտպանության նախարարի պատվին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի կազմակերպած ընդունելության մասին էր։ Թուրքիան և Իսրայելը 25 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ 32 համատեղ նախագիծ ունեն, որոնց իրականացումը հետաձգել էին Թուրքիայի զինված ուժերը տնտեսական ճգնաժամի պատճառով։
Այդչափ ծանր պայմաններում տրամաբանական կլիներ վերանայել 19 միլիարդ դոլար արժողությամբ թուրք-իսրայելական ռազմական և ռազմարդյունաբերական նախագծերը։ Այդ նախագծերում հատկապես նշվում են թուրքական բանակի սպառազինության մեջ գտնվող տանկերի արդիականացումը, ինչպես նաև ինքնակառավարվող ռեժիմով աշխատող ռազմական ինքնաթիռների, հակատանկային հրթիռների և «երկիր-երկիր» համակարգի հրթիռների գնումը, որի շուրջ Թուրքիայի զինված ուժերը պայմանավորվածություններ ունեին Իսրայելի իշխանությունների հետ։
Իսրայելը համանման քաղաքականություն է վարում Ադրբեջանի նկատմամբ, ուր 2009 թվականին այցելել էր նախագահ Շիմոն Պերեսը, ինչը վրդովմունք էր հարուցել արաբական երկրներում և Իրանում։ Այցի ժամանակ Պերեսը, ինչպես իսրայելցի մյուս քաղաքական գործիչները, հավաստել էր, որ Իսրայելը պատրաստ է այսուհետ ևս աջակցելու Ադրբեջանին նրա շահերը պաշտպանելու խնդրում, նախ և առաջ` ամերիկյան քաղաքական ասպարեզում։
Հատկանշական է այն, որ ելույթ ունենալով Բաքվում, Ադրբեջանում Իսրայելի ժամանակավոր հավատարմատար Շմյուել Մոյալը հայերին անխնա մեղադրել էր «ադրբեջանցիներին զանգվածաբար կոտորելու» համար։ Մոյալի այդ գնահատականը հենվում էր սոսկ այն բանի վրա, թե հայերը, նրա կարծիքով, հետամուտ են «ծայրահեղական դիրքորոշումների»։ Դա կոչված է ամրապնդելու Թուրքիա-ԱՄՆ-Իսրայել ռազմավարական եռանկյունին։ ՈՒստի Պերեսի վերը նշված այցը, չնայած նպատակներին, ազդանշան է Հայաստանի համար, քանի որ եռանկյունու մեջ միավորված պետությունները միասնական են իրենց մոտեցումներով ինչպես Հայաստանի, այնպես էլ հայերի նկատմամբ։ Ըստ երևույթին, Երուսաղեմում հայ եկեղեցու դեմ իսրայելական իշխանությունների մշտական սադրանքները նպատակ ունեն նաև ցույց տալու Իսրայելի բարեհաճությունը Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ։
Դրա հետ մեկտեղ Իսրայելի քաղաքականությունը բախվում է մի շարք լուրջ խոչընդոտների։ ԱՄՆ-ում հրեական կազմակերպությունների դիրքորոշումները թեպետ մնացել են նախկինը, բայց Թուրքիայի և Ադրբեջանի շահերը պաշտպանելու նպատակով նրանց գործողությունները դառնում են կասկածելի, ուստի և նրանք շատ ավելի մեծ ջանքեր գործադրելու անհրաժեշտություն են զգում։ Դա հատկապես վերաբերում է Թուրքիայի շահերի պաշտպանությանը, որն արդեն դադարել է ԱՄՆ-ի հուսալի գործընկերը լինելուց, ինչպես նախկինում էր։
Թուրքիան և Ադրբեջանը հետզհետե ավելի շատ են մեկուսացվածություն զգում իսլամական աշխարհում՝ «խաղալով» Իսրայելի և Իրանի հակասությունների վրա։ Իսրայելը նաև հասկանում է, որ Ադրբեջանի հետ կոոպերացումը չի հանգեցնի իրենց ռազմավարության զարգացմանը Եվրասիայում, քանի որ իսլամական աշխարհում Ադրբեջանն ինքն է հայտնվում ուժեղ մեկուսացման մեջ։
Միաժամանակ Վրաստանի հետ համագործակցությունը ցուցադրեց Իսրայելի դիրքերի խոցելիությունը, քանի որ Վրաստանին նրա ցույց տված ռազմական օգնությունը դատապարտվեց Ռուսաստանի և եվրոպական հանրության կողմից, իսկ Իսրայելի համար Ռուսաստանի հետ հարաբերություններն անհամեմատ ավելի կարևոր են Վրաստանի հետ հարաբերություններից։
Կենտրոնական Ասիայի պետությունները չեն ձգտում սերտ հարաբերություններ հաստատել Իսրայելի հետ՝ երկյուղ կրելով իսլամական խմբերի հակազդեցությունից, ինչպես նաև Իրանի և արաբական որոշ պետությունների բացասական վերաբերմունքից։ Հայաստանն իր պլաններին զոհաբերելու Իսրայելի մտադրությունն էլ շատ սահմանափակ և ոչ արդյունավետ բնույթ է կրում։
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

No comments:
Post a Comment