Saturday, February 12, 2011

Սահակաշվիլի. Հայ եւ ադրբեջանցի երեխաները մեզ նույնքան թանկ են, որքան վրացի

News.am. 12-2-2011- Վրաստանում ապրող բոլոր ազգային փոքրամասնությունները պետք է ուսման եւ պետության կառուցման հավասար պայմաններ ունենան: Փետրվարի 11-ին խորհրդարանում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:
Նախագահն ընդգծել է, որ անցած տարվանից կիրառման մեջ է դրվել հատուկ ծրագիր, որը թույլ է տալիս հայ, ադրբեջանցի, ռուս եւ այլ ազգերի ներկայացուցիչների զավակներին դառնալ վրաց հասարակության լիիրավ անդամ:
«Այդ ծրագիրը Վրաստանում ապրող մեր ադրբենջանցի, հայ եւ այլ ազգի ներկայացուցիչների համար ճանապարհ է բացել դեպի բաձրագույն ուսումնակաան հաստատություններ: Նրանք մեզ համար այնքան թանկ են, որքան վրացի երեխաները, մենք չենք բաժանվում էթնիկ խմբերի, մենք մեկ ամբողջ հասարակություն ենք»,- ասել է նա` ընդգծելով, որ սա այն իշխանության որդեգրած քաղաքականությունն է, որը երկրի գլուխ եկավ 2004 թվականին:
«Գրուզիա Online»-ի հաղորդմամբ, Սահակաշվիլին միեւնույն ժամանակ կոչ էր արել երիտասարդներին ակտիվորեն անգլերեն սովորել, իսկ ապագայում էլ պետության կողմից խրախուսվող արեւելյան լեզուներ:

No comments: