«Լրագիր» 12-2-2011- Բարգավաճ Հայաստան կուսակցության 5-րդ համագումարի ընթացքում լրագրողների ուշադրությանն է արժանացել այն փաստը, որ համագումարին հրավիրված կոալիցիոն երկու կուսակցությունները` ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը, հանդես չեն եկել ողջույնի ելույթներով: Բանն այն է, որ օրինակ ԲՀԿ նախորդ համագումարում Սերժ Սարգսյանը ելույթ ունեցել էր: Նա ելույթ էր ունեցել նաեւ վերջերս տեղի ունեցած ՕԵԿ համագումարում: Այդ հանգամանքը նկատի ունենալով էլ լրագրողները հետաքրքրությամբ արձանագրում էին, որ Սերժ Սարգսյանն այս անգամ ելույթ չունեցավ, եւ ընդհանրապես` ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը ելույթներ չունեցան:
Ի դեպ, ողջույնի ելույթ չունեցան նաեւ հրավիրված ՀՅԴ-ն ու Ժառանգությունը, թեեւ դա բնական է եւ զարմանալի բան չկա, քանի որ ՀՅԴ-ն ու Ժառանգությունն ի վերջո ԲՀԿ կոալիցիոն գործընկերը չեն: Զարմանալին եղել է կոալիցիոն գործընկերների լռությունը:
Ի դեպ, լրագրողները նաեւ արձանագրում էին այն փաստը, որ ԲՀԿ-ն բավական նրբորեն Սերժ Սարգսյանին փաստորեն ստիպեց համագումարում նստել եւ մոտ կես ժամ շարունակ դիտել նախորդ համագումարից հետո ԲՀԿ գործունեության մասին պատմող տեսաշարը, որը պատրաստվել էր երաժշտական ուղեկցությամբ: Դրա ընթացքում ցուցադրվում էին տարբեր ոլորտներում` ներքաղաքական, տնտեսական, սոցիալական, բարեգործական, ինչպես նաեւ արտաքին հարաբերությունների ոլորտում ԲՀԿ իրականացրած աշխատանքից կադրեր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին թե Հայաստանում անցկացված զանգվածային միջոցառումների, բարեգործությունների, երիտասարդության եւ այլ շերտերի հետ հանդիպումներում, թե պարգեւատրելիս, թե պարգեւատրվելիս, թե հանդիպումները Խորվաթիայի նախագահի, Բելառուսի նախագահի, Եդինայա Ռոսիա կուսակցության նախագահի հետ:

No comments:
Post a Comment