Friday, February 11, 2011

Բերնար Ֆասյե. «Մենք կաշխատենք հակամարտության խաղաղ կարգավորման «հիմնարար սկզբունքների» վերաբերյալ համաձայնություն ստանալ»

Համանախագահները փորձում են համաձայնություն ստանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։
Փետրվարի 10-ին Բաքու ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համախագահ Բերնար Ֆասյեն հայատարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահների այս անգամվա այցը տարածաշրջան նպատակ է հետապնդում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման «հիմնարար սկզբունքների» վերաբերյալ համաձայնություն ստանալ։
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ),Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը (Լեհաստան) Ադրբեջան էին մեկնել Հայաստանից։

No comments: