Saturday, February 12, 2011

Կիպրոսի` թուրքերի կողմից օկուպացված հատվածը կարող է սնանկանալ

HayNews.am. 12-2-2011- Թուրքիայի պետնախարար, Հյուսիսային Կիպրոսի հարցերով պատասխանատու Ջեմիլ Չիչեքը հայտարարել է, որ սնանկացման եզրին է Հյուսիսային Կիպրոսի ավիաուղիները, որի տարեկան վնասը կազմել է մոտ 30 մլն ամերիկյան դոլար:
Վերջինս Hurriyet-ի հետ զրույցում նաև հավելել է , որ այպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը» հայտնվել է սնանկացման եզրին, քանի որ պետական բյուջեն հիմնականում գոյանում է հարկերի հիման վրա, և տնտեսության վիճակը ծանր է:
Նշենք, որ օրեր առաջ կիպրաբնակ թուրքերը Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանին ուղղված վիրավորական պաստառներ էին պարզել, իսկ վերջինս էլ նրանց անվանել էր «ուրիշի գրպանից սնվողներ»: Այս ամենին հետևել էր «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում» Անկարայի դեսպանի փոփոխությունը:
Հիշեցնենք, որ 1974 թվականին Թուրքիայի Զինված ուժերը ներխուժեցին Կիպրոս («Աթիլլա» գործողություն) և օկուպացրեցին նրա հյուսիսային շրջանները (կղզու 37 տոկոսը): Օկուպացված շրջաններում Թուրքիան ստեղծեց «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը», որը պաշտոնապես ճանաչվեց միայն իր կողմից:
Թուրքիան իր ներխուժումը Կիպրոս պատճառաբանեց այն բանով, թե իբր «պաշտպանում է կղզում բնակվող թուրքերին Հունաստանում իշխանության գլուխ եկած «սև գեներալներից»:
«Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը» պաշտոնապես ճանաչել են միայն Թուրքիան և Նախիջևանի ինքնավար հանրապետությունը:

No comments: