Tert.am. 12-2-2011- Երեկ Իրանի ողջ տարածքում տեղի են ունեցել Իրանի իսլամական հեղափոխության 32-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ, որոնց մասնակցել են միլիոնավոր իրանցիներ։
Միջոցառումների ժամանակ, որոնց մասնակցել են Իրանի քաղաքական, ռազմական և հոգևոր վերնախավի բարձրաստիճան ներկայացուցիչները, հնչել են հակաամերիկյան կոչեր։
Միջոցառումների մասնակիցներն Իրանի նախագահի և հոգևոր առաջնորդների լուսանկարների հետ մեկտեղ պարզել են Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դե Սիլվայի, Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի, «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահի, ինչպես նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարները։

No comments:
Post a Comment