Wednesday, February 16, 2011

ԵԱՀԿ գործող նախագահ կոչ է անում դիպուկահարներին անհապաղ դուրս բերել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծից

ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրինյուս Աժուբալիսը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ունեցած ելույթում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության խնդրին և մտահոգություն հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ աճող լարվածության կապակցությամբ:
ԵԱՀԿ խնդիրն է Մինսկի խմբի ակտիվ մասնակցությամբ այս ձգձգվող համակարտությունը հասցնել կարգավորման: Հակամարտող կողմերին կոչ եմ անում միջոցներ ձեռնարկել վստահության ամրապնդման ուղղությամբ` ներառյալ շփման գծից դիպուկահարների անհապաղ դուրսբերումը և մոնիտորինգի գծով ԵԱՀԿ գործունեության ամրապնդումը», -հավելել է ԵԱՀԿ գործող նախագահը, տեղեկացնում են ԵԱՀԿ լրատվական ծառայությունից:

Աժուբալիսը ընդգծել է, որ ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահությունը աշխատելու է Հարավային Կովկասում լարվածության նվազեցման ու փոխադարձ վստահության ամրապնդման ուղղությամբ:

Նկատենք, որ հայկական կողմը դիպուկահարների հեռացման նպատակով բազմիցս է առաջարկել քայլեր ձեռնարկել, սակայն ադրբեջանական կողմը չի արձագանքել դրան:

No comments: