Wednesday, February 16, 2011

Ֆիդել Կաստրոն խոսել է մարդկության խնդիրներից

Tert.am. 16-2-2011- Կուբայի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոն Հավանայում հանդիպել է 20–րդ միջազգային գրքի փառատոնի մասնակիցների հետ, հայտնել է երկրի պետական հեռուստաընկերությունը։
Կուբացի և օտարերկրյա մտավորականների հետ զրույցի ժամանակ 84–ամյա քաղաքական գործիչը նշել է, որ «չի կարելի հետաձգել» մարդկության կարևոր խնդիրները լուծելուն ուղղված միջոցները։
Կաստրոն միջոցառման մասնակիցների հետ քննարկել է նաև պարենի գների աճը, արաբական աշխարհում ստեղծված իրավիճակը, կլիմայի փոփոխություններն ու կրթության ոլորտին առնչվող հարցերը։
Անցյալ տարվա հուլիսին Ֆիդել Կաստրոն 2006թ.–ից ի վեր առաջին անգամ հայտնվեց հանրության առջև, ինչից հետո սկսեց ակտիվ մասնակցություն ունենալ զանգվածային միջոցառումներին։ Մասնավորապես՝ քաղաքական գործիչը ելույթ ունեցավ Կուբայի խորհրդարանի արտահերթ նիստին, ինչպես նաև ելույթով ունեցավ Հավանայի համալսարանի ուսանողների առջև։

No comments: