1in.am. 9-2-2011-«Միջագային ճգնաժամային խմբի» (ICG) Լեռնային Ղարաբաղի մասին հերթական զեկույցում նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմական գործողությունների վերսկսումը հավանական է:Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես հովհաննիսյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, որ ճգնաժամային խմբի զեկույցում բերված փաստերը հիմնավոր են, և գարնանը պատերազմի վերսկսման վտանգը շատ մեծ է.
«Ամեն դեպքում պիտի ընդունենք, որ Կովկասում բոլորը շատ լուրջ և բարձր տեմպերով գնում են դեպի միլիտարիզացիա: Խնդրի կարգավորման քաղաքական էլեմենտը կամաց-կամաց իր տեղը զիջում է ռազմական էլեմենտին: Ղարաբաղի շուրջ տարվող բանակցությունները կամաց-կամաց սկսում են կորցնել իրենց նշանակությունը և տպավորություն է ստեղծվում, որ միջնորդ երկրները ձեռքերը լվանում են կամ արդեն հույսերը կտրել են, որ կարող են որևէ արդյունքի հասնել»:
Հովհաննիսյանը նկատեց, որ զեկույցում կան շատ իրական վերլուծություններ, մանավանդ այն հանգամանքը, որ օգտագործվել են որոշ նոր տերմիններ տարածքների հետ կապված, ինչն առաջին անգամ է, և ըստ երևույթին, պատահական չի արված:
Հովհաննիսյանի գնահատմամբ, իրավացի է նաև զեկույցում նշված այն փաստը, որ Ռուսաստանը և շատ երկրներ չեն խուսափում զինելու Ադրբեջանին, չեն խուսափում զենք վաճառելու նաև Հայաստանին և Վրաստանին:
«Եթե առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբը, Ռուսաստանը, որը ստանձնել է առաջատարի դեր, լուրջ քաղաքական լուծումներ չառաջարկեն, ապա պատերազմի վտանգը շատ ռեալ է դառնում»,- եզրափակեց Հովհաննիսյանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment