Thursday, February 3, 2011

ԻՆՉ ԿԱՆԻ ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆ

«Լրագիր» 3-2-2011- Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու ղեկավարությունը թույլատրել է եկեղեցու հիերարխներին եւ հոգեւորականներին առաջադրել իրենց թեկնածությունը իշխանության ներկայացուցչական մարմինների ընտրություններում: Համապատասխան որոշումը, ինչպես գրում է Lenta.ru-ն, հրապարակվել է Ռուսաստանի Ուղղափառ Եկեղեցու պաշտոնական կայքում:
Իհարկե, այդ փաստաթղթում նշվում է, որ դա կարող է տեղի ունենալ բացառիկ դեպքերում, մասնավորապես, եթե դա թելադրված է այլ ուժերին դիմակայելու, այդ թվում աղանդավորական կամ այլադավան ուժերին դիմակայելու համար, որոնք ձգտում են ընտրական իշխանությունն օգտագործել Ուղղափառ եկեղեցու դեմ պայքարում:
Նշվում է, որ ամեն մի այդպիսի դեպքում Սուրբ Սինոդը կամ ինքնակառավարվող Եկեղեցու Սինոդը կորոշի ընտրությանը մասնակցող անձանց եւ անհատական օրհնություն կտա նրանց ամեն առանձին դեպքի համար: Միեւնույն ժամանակ նշվում է, որ կուսակցական ցուցակում առաջդրումը հոգեւորականին չի տալիս կուսակցության անդամ դառնալու իրավունք:

No comments: