«Լրագիր» 9-2-2001- Հայաստանի իշխանության ճամբարում ուժերի փոխվող հարաբերակցությունը թույլ է տալիս ենթադրել, որ առաջիկա ընտրությանն իշխանությանը չի հաջողվելու ապահովել անվերապահ հաղթանակ: Եվ նրան կարող է “խանգարել” Բարգավաճ Հայաստանը:
Եթե ԲՀԿ եւ ՀՀԿ հակասությունները հանգեցնեն կոալիցիայի պառակտման. ՀՀԿ-ին կմնա ընտրակեղծիքի ռեսուրսի կեսը, համեմատ 2008-ի հետ: Ավելին, մյուս կեսը (Բարգավաճ Հայաստանը) կդառնա այն “հսկիչը”, որը թույլ չի տա ՀՀԿ-ին կեղծել ընտրությունը միայն իր օգտին: Եւ այդժամ Երեւանի քաղաքապետի ընտրության ժամանակ ՀՀԿ եւ ԲՀԿ կոշտ դիմակայությունը կթվա մանկական խաղ:
Ընտրության արդյունքի վրա կարող է ազդել նաեւ ՀՀԿ եւ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի վեճը, ով բավական ներդրում էր ունեցել ՀՀԿ հաղթանակում:
Նման դասավորությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը եւ այդ կուսակցության «չհայտարարված» կուրատոր Ռոբերտ Քոչարյանը համաձայնության չգան եւ նախօրոք չկիսեն իշխանությունը, եւ, համապատասխանաբար, ընտրությունը կեղծելու պատասխանատվությունը: Իշխանության նյարդային վիճակը վկայում է, որ առայժմ չեն կիսել:
Այս ֆոնին Դաշնակցության նախաձեռնությունը` ստեղծել ընտրական իրավունքի պաշտպանության հասարակական շարժում, հնչում է որպես սպառնալիք ՀՀԿ-ին` թույլ չտալու ընտրակեղծիքներ: Դաշնակցությունը 2008-ի ընտրությանը, եթե նույնիսկ չի էլ մասնակցել կեղծարարությանը, համենայնդեպս չի էլ խոչընդոտել:
Ժառանգության նախաձեռնությունը` մշակել ընտրական բարեփոխումների միասնական նախագիծ, նույնպես կարող է դեր խաղալ, եթե դրան միանա Բարգավաճ Հայաստանը: Անցյալ տարվա աշնանը ԲՀԿ ներկայացուցիչները բազմիցս հանդես են եկել ընտրական մեխանիզմները կատարելագործելու օգտին:
Ճիշտ է, արդեն ակնհայտ է, որ մարտին, երբ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերջնական նախագիծը դրվի խորհրդարանի քննարկմանը, Ժառանգությունը կարող է եւ չհասցնել: ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը արդեն մերժել է Ժառանգության առաջարկների մեծ մասը:
Պետք է նկատի առնել նաեւ Հայ Ազգային կոնգրեսի գործոնը, որը վերջին տարիներին ամրացել է ինստիտուցիոնալ առումով, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության աճող ակտիվությունը եւ ինտերնետ տեխնոլոգիաների ծավալումը: Այս գործոնները կարեւոր խոչընդոտներ են ընտրակեղծիքների դեմ:
Ինչպիսի՞ն են լինելու հաջորդ ընտրությունները Հայաստանում: Ակնհայտ է, որ դրանք այնքան «հեշտ» չեն լինելու, ինչպես 2008-ին: Այն ժամանակ իշխանությունը ստիպված էր բախվել շատ խոչընդոտների, բայց ներկայում այդ խոչընդոտները կարող են անհաղթահարելի դառնալ: Եւ քաղաքացիական ուժերը պետք է լրջորեն պատրաստվեն ընտրություններին, որպեսզի կարողանան օգտվել իշխանության պառակտումից ու բարոյալքումից եւ անցկացնեն նորմալ ընտրություններ:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment