Thursday, February 10, 2011

Իրանը պատրաստվում է իր ապրանքը Վրաստանի միջոցով դուրս բերել եվրոպական շուկա:

News.am. 9-2-2011- Այս առնչությամբ վրացի քաղաքագետ Ռամազ Սաղվարելիձեն «Թբիլիսելեբի» թերթին տված հարցազրույցում ասել է. «Իրանական ապրանքները գտնվում են դոտացիայի տակ, հետեւաբար էժան են: Հենց դոտացիայի պատճառով է, որ Եվրոպական շուկան փակ է իրանական ապրանքների համար: Հետեւաբար կասկածում եմ, որ Իրանը կարողանա իր ապրանքը միանգամից հասցնել Եվրոպա: Իրանն ուզում է դիմել այլ միջոցների, այսինքն իր ապրանքը ցրել այլ երկրների միջոցով, ինչը նաեւ բխում է Իրանի տնտեսական շահերից: Այսօր, Իրանն իր արտադրած ապրանքի տարածման լավագույն ուղի է համարում Վրաստանը»:
Ըստ քաղաքագետի, իրանական ապրանքների վրա կփակցվեն վրացական պիտակներ, ինչը Վրաստանի համար լուրջ վտանգ է ներկայացնում, քանի որ, իրանական էժանագին ապրանքը մուտք գործելով Վրաստան, «կսպանի» Վրաստանում արտադրվող նույն տեսակի ապրանքի արտադրությունը: Դա, ըստ նրա, կամաց-կամաց խաչ կքաշի վրացական արտադրության վրա:

No comments: