Wednesday, February 2, 2011

Թուրք պատգամավոր. "Ղարաբաղի խնդիրը միայն Ադրբեջանինը չէ"

Report.am. 2-2-2011- Թուրքիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ձախ դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղարր Հասան Էրչելեբին ադրբեջանական Day.Az գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ղարաբաղի խնդիրը միայն Ադրբեջանինը չէ, այլ նաեւ Թուրքիայինը, եւ եթե Հայաստանը մտադիր է խնդիրը կարգավորել ռազմական ճանապարհով, պետք է հասկանա, որ Ադրբեջանը մենակ չէ, քանի որ "մենք մեկ ազգ ենք, երկու պետություն": Պատգամավորը նաեւ վստահություն է հայտնել, որ 2011 թվականին պատերազմական գործողությունները չեն վերսկսվի, քանի որ դրանցում ոչ ոք շահագրգռված չէ: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Էրչելեբին ասել է. "Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ի սկզբանե սխալ ընթացավ: Հայերն ամեն ապրիլի 24-ին փորձում են Թուրքիայի վրա ճնշումներ գործադրել "ցեղասպանությամբ": Իսկ դա սխալ մոտեցում է":

No comments: