Tuesday, February 1, 2011

Իրանում մեկնարկում է դատավարություն ամերիկացիների նկատմամբ

News.am. 1-2-2011- ԱՄՆ քաղաքացի Սառա Շուրդը փետրվարի 5-ին պետք է ներկայանա Իրանի դատարան: Համապատասխան ծանուցումը նրան է ուղարկել Իրանի դատախազությունը: Այդ մասին հայտարարել է Իրանի գլխավոր դատախազ Գոլամ-Հոսեյն Մոհսենի-Էժեին:
Նոյեմբերի 6-ին նշանակված դատավարությունը հետաձգվել էր ձերբակալվածներից մեկի բացակայության պատճառով: ԱՄՆ քաղաքացի Սառա Շուրդն ազատ էր արձակվել գրավի դիմաց, հաղորդում է IRNA գործակալությունը:
Երեք ամերիկացի զբոսաշրջիկներ Սառա Շուրդը, Շեյն Բաուերը եւ Ջոշ Ֆաթալը 2009թ. հուլիսին ձերբակալվել էին Իրան-Իրաք սահմանին: Թեհրանը նրանց լրտեսության եւ պետական սահմանն ապօրինի անցնելու մեղադրանք է ներկայացրել: Տուրիստների բարեկամները հայտարարում են, որ նրանք պատահաբար շեղվել են ճանապարհից:
Սառա Շուրդը 2010թ. սեպտեմբերին Իրանի Հեղափոխական դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել գրավի դիմաց: Նա առողջական լուրջ խնդիրներ ուներ եւ անմիջապես մեկնել էր ԱՄՆ-ը: Շուրդի փեսացու Շեյն Բաուերը եւ ընկեր Ջոշ Ֆաթալը մնում են իրանական բանտում:

No comments: