Aysor.am. 22-2-2011- Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայության ղեկավար Աքիֆ Նասիրովը ադրբեջանական «Gaynar.info» տեղեկատվական կայքին հայտնել է, որ խմբագրության` խորհրդարանում հավատարմագրված թղթակցին թույլ չի տրվելու ներկա գտնվել խորհրդարանի գարնանային նստաշրջանի առաջին երեք նիստերին:
Ըստ «Pia.az»-ի` «Gaynar.info»-ի գլխավոր խմբագիր Ֆարիդ Շահբազլին հայտնել է, որ պաշտոնյայի նման պահվածքի պատճառն այն է, որ իր ղեկավարած լրատվամիջոցը, հղում կատարելով «Հաֆտա իչի» թերթին, գրել էր, որ նախկին պատգամավոր Նիզամի Իսքենդերովը նշանակվել է խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովի օգնական, ինչպես նաև` տեղեկություններ էր հաղորդել նախկին պատգամավորների հետագա քաղաքական ճակատագրի մասին:
«Խորհրդարանի մամուլի ծառայության աշխատակիցները և ծառայության ղեկավար Աքիֆ Նասիրովը բացահայտ կերպով ինձ ասացին, որ հոդվածներում հիշատակված նախկին պատգամավորները դժգոհել են կայքից և բողոք հայտնել, ինչի համար ինքը որոշել է կայքի թղթակցին զրկել խորհրդարանի առաջիկա երեք նիստերին մասնակցելուց: Ի՞նչ կապ ունի ներկա խորհրդարանը նախկին պատգամավորների հետ: Եթե նույնիսկ կապ ունի, ինչ է, խորհրդարանի մամուլի ծառայությունը նախկին կամ ներկա պատգամավորների պահապան հրեշտա՞կն է: Օրենքով ոչ մի սահմանափակում չկա, որ խորհրդարանում հավատարմագրված թղթակիցը չի կարող տեղեկություն հայտնել պատգամավորների մասին: Ստացվում է, որ խորհրդարանի մամուլի ծառայությունը որոշումներն ընդունում է ինչ-որ մարդկանց հեռախոսազանգերի հիման վրա: Սա ավտորիտարիզմի բացահայտ ցուցադրություն է»,- ասել է ֆ. Շահբազլին և հավելել, որ իրենց նկատմամբ նման անհարգալից վերաբերմունքի դիմաց պատասխանատվության ենթարկելու և սեփական իրավունքները պաշտպանելու համար կդիմեն բոլոր անհրաժեշտ քայլերին:

No comments:
Post a Comment