Tuesday, February 22, 2011

Իրանցի վերլուծաբան. Ադրբեջանը չի կարող ժողովրդավարական երկիր դառնալ

Panorama.am. 22-2-2011- Ադրբեջանի Հանրապետությունը չի կարող ժողովրդաարական երկիր դառնալ: Մի երկիր, որի կառավարությունն իր բնակչության ավելի քան 80 տոկոսի խնդիրների նկատմամբ անտարբերություն է ցուցաբերում, չի կարող ժողովրդավարական երկիր դառնալ:
Այդ մասին իրանական «ղաֆղազ.իռ» կայքի հաղորդմամբ` հայտարարել է «Ղաֆղազ» մշակութային-վերլուծական կենտրոնի գործադիր տնօրեն Սեյյեդ Նասեր Էսհաղին:
Իսկ Արդեբիլից ընտրված Իրանի Մեջլիսի պատգամավոր Ջավադ Սաբուրը և Կովկասի հարցերով իրանցի վերլուծաբան Նասեր Համռանգը, մամլո ասուլիսի ժամանակ անդրադառնալով Ադրբեջանում կատարվող զարգացումներին, նշել են, որ վերջին շրջանում ադրբեջանցի պաշտոնյաները հաճախ են հանդես գալիս հակաիրանական հայտարարություններով:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ադրբեջանցիները աշխարհի տարբեր քաղաքներում գործող Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունների դիմաց կազմակերպել են հակաիրանական բովանդակությամբ բողոքի ցույցեր:

No comments: