Sunday, February 6, 2011

Ամերիկացի անիմատորը անվճար ծրագիր է պատրաստում iPhone-ի համար` նվիրված Հայոց ցեղասպանությանը

News.am. 5-2-2011- Ամերիկացի երիտասարդ անիմատոր, հայազգի Ալեքս Նիսանյանը աշխատում է iPhone-ի համար նախատեսված հավելվածի վրա` նվիրված Հայոց ցեղասպանությանը:
Աշխատելով «Հայկական հուշարձան» հավելվածի վրա` Նիսանյանն այժմ ֆինանսավորում է որոնում` հավելվածն անվճար տարածելու նպատակով:
Հավելվածի հիմնական էջում պատկերվելու է Երեւանում Ցեղասպանության համալիրի անմար կրակը: Ներկայացվելու է նաեւ 1915-23թ.թ. ցեղասպանության պատմությունը, այն ճանաչած երկրների ցանկը, նաեւ Ցեղասպանության ճանաչման գործընթացին առնչվող նորություններ:
Ծրագրի համար միջոցների հավաքումը կտեւի մինչեւ փետրվարի 27-ը: Հայ անիմատորը ծրագրում է նոր ծառայությունը թողարկել մինչեւ ապրիլի 24-ը:

No comments: