Tuesday, March 29, 2011

20 տարի անց Ռուսաստանը կղեկավարեն կովկասցիները

20 տարի անց Ռուսաստանի ղեկավարը կովկասցի կլինի, կարծում է Գլոբալիզացիայի խնդիրների ռուսական ինստիտուտի տնօրեն Միխայիլ Դելյագինը:
«Ռուսաստանում տեղի է ունենում բնակչության ռուսական հատվածի մահացման գործընթաց`էթնո-մշակութային հավասարակշռության խախտում: Լրիվ հնարավոր է, որ ոչ 8 տարի անց, ապա 20 տարի անց Ռուսաստանի ղեկավարը կովկասցի լինի, ոչ միայն նրանց համախմբվածության, այլեւ համեմատաբար մեծաթիվ լինելու պատճառով»,- ասել է Դելյագինը «Նորությունների ռուսական ծառայությանը» տված հարցազրույցում:
Մեկնաբանելով 2010-ին անցկացված համառուսաստանյան մարդահամարի նախնական տվյալները, փորձագետը նշում է, որ այդ թվերը վստահություն չեն ներշնչում: «Այդ մարդահամարի տվյալներին պետք է վերաբերել շատ մեծ զգուշությամբ, հասկանալով, որ դրանք ավելի շատ կողմնորոշիչ են, քան` ճշգրիտ»,- ասել է նա:
Դելյագինի խոսքով, եթե երկրի տնտեսական վիճակը արմատապես չփոխվի, բնակչությունը երկրի կենտրոնական շրջաններում, հատկապես Մոսկվայում, կշարունակի աճել:
Ռուսաստանի վիճակագրական ծառայության տվյալներով, բնակչության թիվը նվազում է ՌԴ 83 տարածաշրջաններից 63-ում, իսկ վերջին 10 տարում այդ նվազումն ուղեկցվում է միգրանտների թվի աճով:

No comments: