Tuesday, March 29, 2011

Diplomat.am . 29.03.2011 - Ըստ «Հրապարակ»-ի տեղեկությունների, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը եկել են համաձայնության, որ ԱԺ ընտրությունների գնալու են առանձին-առանձին: Այս պարագայում կբարդանա ՕԵԿ-ի հարցը, սակայն ՀՀ նախագահը որոշել է անտեր չթողնել իր կրտսեր ընկերոջը եւ ՕԵԿ մի քանի անդամներ կմտնեն հանրապետականների ցուցակ:
Իսկ ընտրություններից հետո չի բացառվում, որ Արթուր Բաղդասարյանը նոր պաշտոն ստանա: Ըստ լուրերի, Պետեկամուտների կոմիտեն կիսելու են եւ Բաղդասարյանին Մաքսայինի նախագահ նշանակեն: Հարկայինը կշարունակի գործել Գագիկ Խաչատրյանի ղեկավարությամբ: Ի դեպ, դեռ հայտնի չէ, թե ովքեր են ՕԵԿ-ից մտնելու ԱԺ: Թերեւս հաստատ է միայն Հովհաննես Մարգարյանի հարցը, իսկ, ասենք, Հեղինե Բիշարյանինը դեռ քննարկվում է»:

No comments: