Friday, March 18, 2011

Այս տարի Հայաստանն ամառային ժամանակի անցում կկատարի մարտի 27-ի գիշերը

Համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին օրենքի՝ այս տարի Հայաստանն ամառային ժամանակի կանցնի մարտի 27-ի գիշերը։Այդ օրը ժամը 02.00-ին ժամացույցի սլաքները պետք է մեկ ժամով առաջ տանել։ Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստանում ձմեռային եւ ամառային ժամերի անցում կատարելու կարգի վերացման մասին։ Ռուսները ժամացույցի սլաքները մեկ ժամ հետ չեն տա արդեն 2011 թվականի աշնանից։ Հավանական է, որ այս տարվա մարտի 27-ին Ռուսաստանը ժամացույցի սլաքներն առաջ կտանի վերջին անգամ։

No comments: