Friday, March 11, 2011

8,8 ԲԱԼԱՆՈՑ ԵՐԿՐԱՇԱՐԺ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ

Տոկիոյում, մարտի 11-ին տեղի ժամանակով 14.26-ին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետեւանքով կան զոհեր եւ մեծ ավերածություններ: Փլուզվել են շատ շինություններ, այրվում են մեկ տասնյակից ավելի արդյունաբերական օբյեկտներ:
Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 8,8 բալ: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է երկրի հյուսիս-արեւելյան ափին մոտ, Տոկիոյից 373 կիլոմետր հեռու: Կենտրոնը եղել է ծովում, 8 կիլոմետր խորությամբ: Ափամերձ քաղաքներում ծովի ալիքները քշել են ու ծով են տարել մեքենաներ, շրջել են նավակներն ու առագաստանավերը, հեղեղել են ափամերձ շինությունների առաջին հարկերը:
Դեռեւս չկան տեղեկություններ զոհերի եւ վիրավորների հստակ թվի մասին: Առայժմ նշվում է 23 զոհի մասին: Նշվում է, որ երկրաշարժը ամենահզորն է Ճապոնիայի պատմության ընթացքում:
ԶՈՀԵՐԻ ԹԻՎՆ ԱՃՈՒՄ Է
Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը ավելանում է: Ըստ առայժմ վերջին տվյալի, ուժգին երկրաշարժին զոհ է գնացել 32 մարդ: Այդ մասին հաղորդել է «Կիոդո» գործակալությունը:

No comments: