Կանանց օրվա՝ մարտի 8-ի առիթով Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, որում ասվում է.
Այսօր բոլոր ասպարեզներում իրենց գործունեությամբ ու գովարժան ձեռքբերումներով, իրենց նվիրումով ու նախանձախնդրությամբ կանայք առատացնում են խնամքն ու հոգածությունը մեր կյանքում, նպաստ բերում Հայրենիքի շենացմանը, ազգային ու մշակութային մեր կյանքի առաջընթացին:
Արդարեւ, համազգային մեր կյանքում բացառիկ է լուսերամ հայ կնոջ առաքինազարդ նկարագիրը եւ հավետ օրհնյալ է նրա առաքելությունը` լինել խարիսխը հայ ընտանիքի, խտացումը սիրո, հավատարմության ու անձնուրաց նվիրումի:
Աղոթում ենք առ Աստված եւ մաղթում, որ գարնանաշունչ այս ուրախաբեր տոնը բերկրանք եւ ջերմություն բերի համայն տիկնանց ու օրիորդաց սրտերին, եւ Աստծո Ամենախնամ Սուրբ Աջը օրհնի եւ շնորհազարդի նրանց կյանքը բարիքներով, խնդությամբ, որպեսզի խաղաղության մեջ, առ Աստված հավատով ու հույսով, հայրենի սուրբ ավանդներով մեծացնեն, կրթեն ու դաստիարակեն մեր զավակներին` ի բարօրություն հայրենական կյանքի շինության ու զարգացման»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment