Tuesday, March 15, 2011

Անկարան Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Վաշինգտոն է ուղարկում իր գլխավոր բանագնացին

Tert.am. 14-3-2011- Թուրքիայի պետնախարար, ԵՄ անդամակցության հարցով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը վաղը Միացյալ Նահագներ կմեկնի։ Այս մասին հայտնում է թուրքական մամուլը՝ նշելով, որ Բաղըշի՝ վաշինգտոնյան հանդիպումների հիմնական թեման լինելու է Հայոց ցեղասպանության հարցը։
Ըստ թուրքական «Ենի Շաֆաք» պարբերականի՝ Անկարան սկսել է որոշ քայլեր ձեռնարկել Կոնգրեսի օրակարգում Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձևի հնարավոր ընդգրկումը ձախողելու համար։ Հենց այդ նպատակով է Վաշինգտոն գործուղվում Էգեմեն Բաղըշը։ Վերջինս Միացյալ Նահգանգներում կլինի մինչ մարտի 19-ը։
Միևնույն ժամանակ, պարբերականը, վկայակոչելով անանուն դիվանագիտական աղբյուրներ, գրում է, թե քիչ հավանական է, որ այս տարի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը կհայտնվի Կոնգրեսի օրակարգում, քանի որ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսիին փոխարինել է հանրապետական Ջոն Բոհները։

No comments: