Tuesday, March 15, 2011

Բացահայտեցինք «երիտասարդ խաբեբայի». Սփյուռքի նախարարը` Արթուր Պողոսյանի մասին

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն երեկ Մեդիամաքս-ի խնդրանքով մեկնաբանել է իր հանդիպումը մոսկվաբնակ 20-ամյա Արթուր Պողոսյանի հետ, ով ներկայանում է իբրեւ «աստղաֆիզիկոս» եւ «առաջին հայ տիեզերագնաց», փոխանցում է «Մեդիամաքսը»:
Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում Հրանուշ Հակոբյանն նախ ասել է, որ պարտավոր է ընդունել յուրաքանչյուրին, ով դիմում է հանդիպման խնդրանքով:
Նախարարն ասել է, որ Արթուր Պողոսյանի հետ իր հանդիպումից ժամեր անց նախարարությունում արդեն «հասկացել են, թե ում հետ գործ ունեն»: Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել այն ուսանողներին, որոնք բացահայտել են իրեն աստղաֆիզիկոս հռչակած երիտասարդի ինքնությունը:
Անդրադառնալով այն հաղորդագրությանը, որը Սփյուռքի նախարարությունը տարածել էր քննադատության ալիքին ի պատասխան, Հրանուշ Հակոբյանն ասել է.
«Ես տեղում չեմ եղել, եւ հայտարարության մեջ կային հատվածներ, որոնք թույլ չէի տա: Ցավում եմ, քանի որ պետք էր ավելի հանգիստ տոնով պատասխանել այդ աղմուկին: Ամեն դեպքում լավ եղավ, որ կարողացանք բացահայտել մի երիտասարդ խաբեբայի: Հարկավոր էր կանգնեցնել այդ երիտասարդի «ոդիսականը»: Մեզ թվաց` նա տարօրինակ է, քանի որ խելացի է, բայց պարզվեց, որ այդպես չէ: Նրան հարկավոր է բուժել», – ասել է Հրանուշ Հակոբյանը:

No comments: