Thursday, March 3, 2011

Ադրբեջանցի փորձագետները վրացի սպաներին կսովորեցնեն ականազերծման գաղտնիքները

News.am. 2-3-2011- Ադրբեջանցի փորձագետները վրացի սպաներին կսովորեցնեն ականազերծման գաղտնիքները, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Ըստ լրատվամիջի, ադրբեջանական կազմակերպությունը հաղթել է ՆԱՏՕ-ի կազմակերպած նյութատեխնիկական անվտանգության տենդերում, որն անցկացվել է Վրաստանի տարածաշրջանային ծրագրի շրջանակներում:
ՆԱՏՕ-ում ադրբեջանցի ներկայացուցչի խոսքով, տենդերին մասնակցել են բազմաթիվ օտարերկրյա կազմակերպություններ:
Ըստ տենդերի պայմանների, ադրբեջանական փորձագետները Ադրբեջանում, Գիոիգիոլսկու բազայում 6 ամսվա ընթացքում վրացի սպաներին կսովորեցնեն, թե ինչպես վնասազերծել պայթուցիկ սարքը:

No comments: