Panorama.am. 22-3-2011- «Թուրքիայի վարած նեոօսմանիզմի քաղաքականությունը Կովկասի նկատմամբ սահմանում է հետևյալը դրույթը` Թուրքիան պետք է կարողանա դառնալ հաշտարարի, դատավորի ֆունկցիաներ կրող մի պետություն և իր հարևանների հետ ունենա զրո խնդիրներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Նա նշեց, որ այսօր Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ` մասնավորապես Հարավային Կովկասի հարևանների հետ հռչակված է զրո խնդիր քաղաքականությունը:
«Եթե Թուրքիան ակտիվացնում է իր միջնորդական գործունեությունը, և ԱՄՆ-ի ու այլ գերտերությունների կողմից ընկալվում է նրա այդ հավակնությունները, ապա Թուրքիան հետագայում կարող է ուժեղացնել իր հավակնությունները և մաս կազմել ղարաբաղյան հարցի լուծման մեջ, ինչը մեզ համար խիստ անցանկալի է»,-ընդգծեց թուրքագետը և հավելեց, որ Թուքիան երբեք չի կարող լինել օբյեկտիվ կողմ ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտում, և երբեք մեզ համար ընդունելի չի լինելու Թուրքիայի որևէ դերակատարումը Արցախի հարցի լուծման գործում:
Ըստ նրա, Թուրքիայի դիրքը տարածաշրջանում, ինչպես նաև աշխարհաքաղաքական դիրքը ստիպում է տարբեր գերպետություններին` այդ թվում ԱՄՆ-ին և ՌԴ-ին հաշվի առնել Թուրքիային և ձգտել նրա հետ ունենալ լավ հարաբերություններ:
«ԱՄՆ-ի Մերձավորարևելյան քաղաքականությունը խիստ համահունչ է Թուրքիայի հավակնոտ ծրագրերին, ինչը կարող է անհանգստացնել ռուսական կողմին: Դրա համար ռուսական կողմը ուժեղացնում է ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունները, որը պակաս ազդեցիկ չէ»,-ընդգծեց Ռ.Մելքոնյանը և հավելեց, որ այս պահին այդ հարաբերություններն առավելապես կարող են զարգանալ տնտեսական ոլորտում, քանի որ ռուս–թուրքական քաղաքական լուրջ համագործակցության համար կան լուրջ խոչընդոտներ:
«Այդ խոչընդոտներից ամենաակնհայտն այն է, որ Թուրքիան համարվում է ՆԱՏՕ-ի ամենակարևոր պետություններից մեկը»,- ասաց նա:
«Հետագայում արտաքին քաղաքական տարբեր խնդիրներ լուծելիս մենք գործ ենք ունենալու ոչ թե այն Թուրքիայի հետ, որը շատ պակաս հավակնություններ և սահմանափակ ազդեցություն ուներ, այլ գործ ենք ունենալու այն Թուրքիայի հետ, որը բավական մեծ հավակնություններ ունի և մեծ ազդեցություն ունի տարածաշրջանում, ինչպես նաև լավ ընկալում աշխարհում»,-ասաց նա:
Բանախոսը ընդգծեց, որ թվում է, թե Թուրքիայի գերակտիվ արտաքին քաղաքականությունը այս պահին որևէ վտանգ չի ներկայացնում Հայաստանի և հայության համար, սակայն հեռահար պլանում այն խիստ թուլացնելու է Հայաստանի դիրքերը և ուժեղացնելու է Թուրքիայի դիրքերը:

No comments:
Post a Comment