Saturday, March 26, 2011

ԱՄՆ դեսպան. Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, երբ կարողանա ապացուցել, որ կարող է ՆԱՏՕ-ին տալ ավելին, քան` վերցնել

News.am. 26-3-2011- Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ այն դեպքում, երբ կարողանա Դաշինքի անդամ պետություններին համոզել, որ հյուսիս-ատլանտյան անվտանգության կարող է տալ ավելին, քան` վերցնել: Նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը, գրում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:
Ինչպես նշել է դեսպանը, հիմա օրակարգում այլեւս դրված չէ այն հարցը, արդյոք Վրաստանը կդառնա՞ ՆԱՏՕ-ի անդամ, թե` ոչ, այլ արդիական է դարձել երկու հարց` ե՞րբ, եւ ամենակարեւորը ինչպե՞ս կդառնա Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ:
«Վրաստանի կողմից ներդրած լուման պետք է ավելին լինի, քան այն պարտավորվածությունները, որոնք ունեն ՆԱՏՕ-ի անդամ պետությունները Վրաստանի առջեւ: Վրաստանի «սուրբ ներդրման» գնահատումը պետք է տեղի ունենա երկու հարցով` առաջինը դա Վրաստանի լուման է ՆԱՏՕ-ի գործողություններում, օրինակ` Աֆղանստանում, եւ երկրորդը`Վրաստանի լուման հենց ՆԱՏՕ-ի ներքին փոփոխություններին»,-ընդգծել է ԱՄՆ-ի դեսպանը` ՆԱՏՕ-ի խորհրդաժողովի ժամանակ:

No comments: