«Լրագիր» 25-3-2011- Քաղաքակրթությունների զարգացման պատմությունների անբաժանելի բաղկացուցիչն են եղել պատերազմները, զանազան ռազմական օպերացիաները: Թող տարօրինակ չթվա, բայց դրանք ոչ միայն եղել են մարդկային վատ բնազդների կամ չար գիտակցության “պտուղներ”, այլ նաեւ քաղաքակրթական որոնումների դրսեւորում, գուցե ակամա, անգիտակից, ենթագիտակցական դրսեւորում: Նորանոր տարածքների եւ ռեսուրսների նվաճումը ոչ միայն մարդկային փառասիրությամբ եւ նյութապաշտությամբ է պայմանավորվել, այլ նաեւ քաղաքակրթական կարիքներով. զարգացման պահանջը հանգեցրել է նաեւ ռեսուրսների պահանջի: Իսկ դա բավարարվել է մեծ մասամբ նաեւ ռազմական օպերացիաներով, գործողություններով: Մարդկային մտքի զարգացմանը զուգահեռ, ռեսուրսների հայտնաբերման մեթոդներում ռազմականության դերը սկսել է նվազել, բայց պահպանվում է առ այսօր:
Այսօր էլ աշխարհում տարատեսակ ռեսուրսների համար մղվող պայքարը` նյութից մինչեւ արժեքներ, շատ դեպքերում ուղեկցվում է ռազմական գործողություններով, ռազմական մեթոդների կիրառմամբ: Աշխարհում պարբերաբար առաջացող թեժ կետերը թերեւս զգալիորեն պայմանավորվում են նաեւ այդ մղումներով: Մարդկային քաղաքակրթությունը շարունակում է գտնվել որոնումների մեջ, այժմ դրա ակտիվ փուլերից մեկում է, եւ այդ գործընթացում հաճախ ունենում է դաժան արտահայտվածություն` ի դեմս ռազմական բախումների, թեժ կետերի: Գուցե հնչի ցինիկ, բայց քաղաքակրթական ելքերի որոնումներն անցնում են մարդկային այդ ողբերգությունների վրայով: Եվ գուցե առավել ցինիկ հնչի, այդ “արշավը” հաճախ տեղի է ունենում մարդկային, մարդասիրական արժեքների նշանաբանով:
Այստեղ թերեւս չար ու բարի որոնել պետք չէ, այստեղ քաղաքակրթությունների անխուսափելի պայքար է: Այստեղ թերեւս անհրաժեշտ է ընդամենը հասկանալ պայքարի էությունը, հասկանալ խնդիրները, դրանից հնարավորինս նվազ կորուստներով, իսկ հնարավորության դեպքում էլ առանց կորստի դուրս գալու, քաղաքակրթական որոնումների զոհ չդառնալու համար:
Այդ խնդիրը հատկապես հրատապ է փոքր պետությունների համար, ինչպիսին է նաեւ Հայաստանը, եւ հատկապես քաղաքակրթական վերափոխումների ներկայիս դինամիկ փուլում: Փոքրը տվյալ դեպքում նշանակում է թե զուտ ֆիզիկական չափերով, թե ռեսուրսների քանակությամբ փոքր պետություն: Հարցը, թե որ քաղաքակրթությանն ենք մենք պատկանում, դառնում է արդիական: Հայաստանի քաղաքական շատ գործիչների դեմքի ինքնագոհ եւ մտքի անմեղսունակ արտահայտությամբ հնչեցված խոսքերը, թե այստեղ մեզ չընդունելու դեպքում այնտեղ կգնանք, մահմեդական կդառնանք, եւ այլն, իրականում վկայում են, որ Հայաստանի քաղաքական էլիտայում քաղաքակրթական ներկայիս դինամիկան ընկալվում է միջազգային ագրոֆորումի մակարդակով: Թերեւս պատահական չէ, որ երբ աշխարհում տեղի են ունենում լուրջ գործընթացներ, Հայաստանի իշխանությունը որոշել է ջայլամի նման գլուխը պահել գյուղի մեջ, այնտեղ փրկություն որոնելով:
Ինչպես հայտնի ֆիլմում է, Հայաստանի “էլիտան” առ այսօր աչքի է ընկնում գաղթականի հոգեբանությամբ` եթե այստեղ չստացվի, կգնանք այնտեղ: Որեւէ տեղում կարծրանալն իհարկե լավ բան չէ, բայց նաեւ շատ դժվար է ժամանակակից աշխարհում ապրել գաղթականի հոգեբանությամբ, որովհետեւ աշխարհն աստիճանաբար միասնականանում է, դառնում է մեկ տարածություն, եւ գաղթել արդեն հնարավոր է միայն այլ մոլորակներ: Բայց սփյուռքի նախարարության այդ տիեզերական ծրագիրն ավանտյուրա դուրս եկավ, ու ստացվեց, որ փախչելու տեղ չկա:
Մինչդեռ աշխարհում, այդ թվում Հայաստանի առաջ, այսօր սրությամբ դրվում է քաղաքակրթական ընտրության հարցը, որում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է հնարավորինս լիարժեք պատկերացնել թե սեփական խնդիրները, դրանց արժեքային արմատները, եւ թե համաշխարհային գործընթացները: Աշխարհը չար ու բարով, դավադրությամբ կամ հավատարմության, սեւով ու սպիտակով պատկերացնելու եւ անարդարության ճակատներին “թքնելու” ժամանակները վաղուց անցել են: Այն պետություններն ու հասարակարգերը, եւ դրանց ղեկավարող այն “էլիտաները”, որոնք իրենք իրենց եւ աշխարհի համար չեն կարողանում հստակ ձեւակերպել արժեքային ունիվերսալ համակարգեր, երբ ազգայինն ու համաշխարհայինը ոչ թե հակադրվում, այլ փոխլրացնում են իրար, ստիպված են լինում վերջում հենց միայն “թքնել”:
Համաշխարհային բեւեռների մրցակցությունը աստիճանաբար սրվում է եւ ձեռք բերում որոշակիորեն տարերային բնույթ, մեթոդների սրությունը, թեժությունն ու հանգստությունը դառնում են խիստ հարաբերական: Իրավիճակները փոխվում են գրեթե լուսային արագությամբ, իսկ Հայաստանում կարծես թե չի փոխվում ոչինչ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:
Post a Comment