«Լրագիր» 24-3-2011- Հայ ազգային կոնգրեսի երեկ հրապարակած հայտարարության մեջ մի հետաքրքիր դրվագ կա` Կոնգրեսը կոչ է անում բոլորին մասնակցել ապրիլի 8-ի հանրահավաքին եւ ներկայացնել առաջարկներ հետագա քայլերի մասին:
Շատերն այս կոչը ընկալել են որպես յուրահատուկ բրեյնստորմինգ, որը հայտարարվում է, եթե կա պոտենցիալ, բայց չեն հերիքում գաղափարները:
Ինչ գաղափարներ եւ ծրագրեր ունի Կոնգրեսը` այս հարցն առաջին հերթին տալիս են իրենք` ՀԱԿ կողմնակիցները: Ըստ երեւույթին, Կոնգրեսը ապրիլի 8-ի միտինգում կհայտարարի եւս երկու քաղբանտարկյալների ազատման մասին, նախագահի եւ վարչապետի հրաժարականի կոշտ պահանջ կներկայացնի, դրա համար կտա ժամկետ, իսկ արդեն մայիսին կհայտարարի, որ համաձայն օրենքի մեկնարկում է 2012-ի մայիսի խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավը: Սա էլ կլինի իշխանությունների եւ ընդդիմության կոնպրոմիսը` իշխանությունը կհայտարարի, որ «հաղթել» է, քանի որ ՀԱԿ չհասավ արտահերթ ընտրությունների, իսկ ընդդիմությունը «կհաղթի», քանի որ կարողացել է ինչ-որ բաներ պարտադրել իշխանությանը:
Սա ընդամենը ենթադրություն է, սակայն նույնիսկ նման զարգացումների դեպքում կարեւոր չէ` ընտրությունները լինելու են հերթական, թե արտահերթ, քանի որ խոսքը մի քանի ամսվա մասին է: Կարեւորը ընտրությունների որակն է: Կկարողանա՞ն կոմպրոմիսի եկած ուժերն ապահովել ազատ կամարտահայտություն, թե իշխանությունները կրկին կգործադրեն վարչական ռեսուրսը: Դատելով կոալիցիոն ուժերի ակտիվությունից` Ընտրական օրենսգրքում ոչ ժողովրդավարական փոփոխություններ մտցնելու գործում, իշխանությունը չի պատրաստվում հրաժարվել վարչական ռեսուրսից եւ ցանկանում է պահպանել որոշումներ ընդունելու մենաշնորհը:
Ի՞նչ կանի ընդդիմությունն այդ դեպքում: Դա կախված է նրանից, թե ինչ խնդիր է այն դնում: Եթե խնդիրը 25-30 տոկոսն է խորհրդարանում, ապա դա նշանակում է, որ ընդդիմությունը կանխավ համաձայն է մնացած 70-75 տոկոսը «տալ» կոալիցիոն ուժերին: Դա ոչինչ չի փոխի երկրում, քանի որ իշխանությունը հաճույքով «կտա» խորհրդարանի մեկ քառորդը` նրան բավական է մնացածը: Խնդիրն ավելի լայն պետք է դրվի, եթե ընդդիմությունն ուզում է փոխել իրավիճակն երկրում: Եթե ՀԱԿ վերցնի խորհրդարանի նույնիսկ մեկ քառորդը, դժվար թե նրա պատգամավորներն ավելի լավ աշխատեն, քան ներկայում, ասենք, Ժառանգությունը, եւ նրանց ձայները նույնպես չեն ազդի որոշումների ընդունմանը:
Այս խնդրի համատեքստում ընդդիմությունը չպետք է համաձայնի բաժանել մանդատները, եթե իշխանությունը նույնիսկ համաձայն է կիսվել (հանրապետականներից արդեն շատերն են խոսել այն մասին, որ Կոնգրեսը կհայտնվի գալիք խորհրդարանում): Ընդդիմությունը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի ապահովի ազատ ընտրությունները, բացառի վարչական ռեսուրսի, «մեռած հոգիների», բանակի, սափրագլուխների, մարզերում ճնշումների գործոնը: Ակնհայտ է, որ այս գործիքները 2012-ին ավելի դժվար կլինի օգտագործել, քան 2007-ին կամ 2008-ին, բայց իշխանությունները հնարավորությունը բաց չեն թողնի: Եւ եթե ՀԱԿ-ը, Ժառանգությունը, Դաշնակցությունն աշխատեն իրենց 5, 10, 25 տոկոսների վրա, «տալով» մնացյալը կոալիցիային եւ չվերահսկելով ամբողջ գործընթացը, երկրում ոչինչ չի փոխվի: Պարզապես տեղի կունենա մանդատների վերաբախշում:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments:
Post a Comment