HayNews.am. 2-3-2011- Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն Անկարայի հյուրանոցներից մեկում հանդիպում է ունեցել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որի ժամանակ անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի միջև Ցյուրիխում կնքված արձանագրություններին և դրանց նշանակությանը, փոխանցում է Anadolu գործակալությունը:«Մենք մոտենում ենք մի շարք իրադարձությունների 100 ամյակներին: 2014 թվականին լրանում է Առաջին աշխարհամարտի, 2012-ին`Բալկանյան պատերազմի, 2015-ին` Դարդանելի գործողության և «հայկական դեպքերի» 100 տարին: Մեզ նման հասարակությունների համար 100 տարին նույնն է, ինչ այլ հասարակությունների համար 10 տարին: Եթե չկարողանանք անցած հարյուրամյակից դասեր քաղել, բարդ կլինի հասկանալ նաև ներկան»:
«Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները, մեր արտաքին քաղաքականությունն ընդհանուր առմամբ Կովկասում, Բալկաններում և Մերձավոր Արևելքում լուրջ վերափոխման նպատակ է հետապնդում: Պատրաստ ենք աշխատել այդ ուղղությամբ: Մեր և այլ տարածաշրջանները վերափոխելու հարցում փորձում ենք որոշակի դեր ունենալ: Աշխատում ենք տարածաշրջանները հնարավորինս վերափոխելու ուղղությամբ, առանց շատ շտապելու, առանց խուճապի»,-նշել է Թուրքիայի արտգործնախարարը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment