News.am. 2-3-2011- Հայաստանում ԱՄՆ դեսպանի խոսքերը մեկ անգամ եւս հաստատեցին, որ քաղաքականության մեջ համակրանքներ եւ հակակրանքներ չեն լինում, քաղաքականության մեջ միայն շահեր են լինում։ Day.Az-ին այս մասին ասել է Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտոլոգիայի դեպարտամենտի տնօրեն Արիֆ Յունուսը՝ մեկնաբանելով Երեւանում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավար Մարի Յովանովիչի երեւանյան ելույթը, որում նա կոչ էր արել նմանություն չփնտրել Ղարաբաղի եւ Կոսովոյի միջեւ։«Արեւմտյան աշխարհի համակրանքն, ինչ խոսք, հայերի կողմն է։ Մենք դա տեսնում ենք, էլ չեմ աում հայկական սփյուռքի ազդեցության մասին։ Սակայն Ադրբեջանն ԱՄՆ-ի համար էներգետիկ մեծ նշանակություն ունի, քան նույն Հայաստանը»,- կարծում է ադրբեջանցի կոնֆլիկտոլոգը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment