Saturday, March 26, 2011

Անկարան ցանկանում է Բաքվին ներգրավել «մաքուր թուրքական հրազենի» արտադրության մեջ

News.am. 26-3-2011- Թուրքիան Ադրբեջանին հրավիրել է մասնակցել ժամանակակից ազգային հրացանի նախագծի մշակմանը։ Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի առեւտրի եւ արտահանման վարչության ղեկավար Աքըֆ Աքգյուլը։
Նրա խոսքով, իրենք ներկայումս սպասում են ադրբեջանական կողմի պատասխանին։ Չնայած նրան, որ Ադրբեջանը բարձր է գնահատել այս նախագիծը, այնուամենայնիվ պաշտոնապես չի հաստատել նախագծին իր մասնակցության հարցը։ «Այս հրացանը նման չի լինի G3-ին, М16-ին, ինչպես նաեւ Կալաշնիկովին։ Բացառապես թուրք դիզայներների կողմից մշակված 100 տոկոսանոց ազգային այս զենքը համապատասխանում է NATO-ի չափանիշներին, այն 7.62х51 տրամաչափի է»:
Թուրքիայի առեւտրի եւ արտահանման վարչության ղեկավար Աքըֆ Ակգյուլն ընդգծել է, որ փորձարկումից հետո կսկսվի զենքի սերիական արտադրությունը։

No comments: