«Լրագիր» 14-3-2011- Սոչիում մարտի 5-ին տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ: Մարտի 14-ին Հենարան ակումբում տեղի ունեցած ասուլիսում այդ մասին հայտարարել է ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը, ասելով, թե ժամանակը ցույց կտա` ճիշտ է իր տեղեկատվությունը, թե ոչ: Արամ Կարապետյանն ասել է, որ եթե Ադրբեջանը համաձայնել է տարածքային ամբողջության եւ ինքնորոշման սկզբունքների համատեղ կիրառմանը, ապա դա նշանակում է, որ Ղարաբաղը մնալու է Ադրբեջանի կազմում եւ ունենալու է լայն ինքնավարություն: Ըստ Արամ Կարապետյանի, երկու այդ սկզբունքների համատեղ կիրառման այլ տարբերակ պարզապես հնարավոր չէ: “Առավելագույնը կոնֆեդերատիվ պետություն”, ասում է Արամ Կարապետյանը:Արամ Կարապետյանը ասել է նաեւ, թե Ադրբեջանն այժմ թուլացրել է իր պահանջը ազատագրված տարածքների նկատմամբ: Նրա խոսքով, Ալիեւին թերեւս հուշել են, գուցե դրսից, որ այժմ պետք չէ այդ հողերը պահանջել: Բանն այն է, ըստ Արամ Կարապետյանի, եթե ԱՄՆ եւ Իսրայելը Իրանի նկատմամբ գործողություններ են իրականացնելու, ապա այդ հողերը կարեւոր են դառնում այդ գործողությունների համար Իրանի 20 միլիոնանոց ադրբեջանական հյուսիսն ակտիվացնելու տեսանկյունից, եւ Ալիեւն այժմ չի ցանկանում, որ դա տեղի ունենա Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող տարածքներից, ու այդ իսկ պատճառով այժմ չի ցանկանում հողերը հետ պահանջել:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment