Tert.am. 14-3-2011- Մարտի 15ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա այցով Ռուսաստան կմեկնի։ Այս մասին հայտնում է թուրքական Zaman օրաթերթը։Մոսկվայում Թուրքիայի վարչապետը մասնակցելու է Ռուս–թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի երկրորդ նիստին, հանդիպումներ է ունենալու ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ։ Թուրքիայի վարչապետը ռուսական կողմի հետ քննարկելու է այցագրային ռեժիմի վերացմանը, Մերսին–Աքքույու ատոմակայանի շինարարությանը, Սամսուն–Ջեյհան խողովակաշարի և Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ապրաքաշրջանառության ծավալների մեծացմանն առնչվող հարցեր։
Zaman–ի տեղեկացմամբ՝ Էրդողանը ելույթ է ունենալու Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում (ՄԳԻՄՕ)։ Իր ելույթի ընթացքում Թուրքիայի վարչապետն անդրադառնալու է ռուս–թուրքական հարաբերություններին, տարածաշրջանային և միջազգային խնդիրներին։ Էրդողանին շնորհվելու է ՄԳԻՄՕ–ի պատվավոր դոկտորի կոչում։
Թուրքական մամուլը Էրդողանի այցը բնորոշում է որպես «պատմական» և ընդգծում, որ մարտի 16-ին լրանում է Անկարայի և Մուսկվայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 90 ամյակը։
Այցի ընթացքում Էրդողանին ուղեկցելու են 7 նախարարներ և 200 գործարարներ։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment