Monday, March 14, 2011

Օջալանի «վերլուծությունը» հայերի և ազգայնականության մասին

HayNews.am. 14-3-2011- Թուրքական բանտում ցմահ ազատազրկում կրող «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանն իր փաստաբանների միջոցով հերթական ուղերձն է հղել: Այս մասին հայտնում է քրդական Firat գործակալությունը:
«Հայերի վերաբերյալ կուզեմ ասել հետևյալը: Հայերը ցեղասպանություն և կոտորած են տեսել: Հայերի այսօրվա վիճակի պատճառը նրանց նեղ ազգայնականությունն է, դրա արդի վիճակը: Իսկ այս ամենի համար պատասխանատու է Անգլիան: Այսօր հայերին անհրաժեշտ է հրաժարվել «նեղ և քրիստոնեության վրա հիմնված կրոնական ազգայնականությունից»: Սա է նրանց պարտության մատնել»,-իր «վերլուծությունում» նշել է նա:
Աբդուլլահ Օջալանը (ծնվ.՝ 1949 թ.-ին, Շանլըուրֆայում), ով քրդերի շրջանում հայտնի է նաև Ափո անունով, «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հիմնադիրն է և առաջնորդը: Մարքսիստական գաղափարների կողմնակից է: Քրդստանի անկախության, ավելի ուշ քուրդ ժողովրդի իրավունքների ընդլայնման համար Թուրքիայի դեմ 30-ամյա պայքար մղող Օջալանը 1999 թվականի փետվարի 15-ին ձերբակալվել է և թուրքական դատարանի կողմից դատապարտվել մահապատժի՝ «հայրենիքի դավաճանության» մեղադրանքով, որն ավելի ուշ փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: Վերջինս իր պատիժը կրում է թուրքական Իմրալը կղզում գտնվող բանտում: Օջալանը, ում ազգանունը թարգմանաբար նշանակում է «վրիժառու», 40 անուն գրքերի հեղինակ է: Թուրքիայում 80-90-ական թթ.-ին տեղեկություններ էին շրջանառվում, որ Օջալանն ազգությամբ հայ է, սակայն այդ բամբասանքները որևէ հաստատում չգտան:

No comments: