Panorama.am. 14-3-2011- Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի (ԱՀԿ) երիտասարդական կազմակերպության նախագահ Սաբերի Թաբրիզին դիմել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևին` խնդրելով աջակցել հակաիրանական արբանյակային ալիք գործարկելու հարցում:Այդ մասին տեղեկացնում է իրանական «թաբնաք.իռ» կայքը:
ԱՀԿ երիտասարդական կազմակերպությունը Ռամիզ Մեհդիևին ուղղված նամակում նաև նշել է, որ անհրաժեշտ է Ադրբեջանում կասեցնել իրանական «Սահար» հեռուստաալիքի գործունեությունը:
Նկատենք, որ իրանական «մաշրեղնյուզ.իռ» կայքն էլ օրերս հաղորդել էր, որ Բաքվի համալսարանի դասախոս Ֆիքրեթ Սադիկովն առաջարկել է Իրանի թյուրքախոս բնակչության համար հատուկ հեռուստատեսային ալիք ստեղծել և հոգեբանական ազդեցություն գործելով վերջիններիս վրա` հրահրել, որպեսզի Իրանի Արևմտյան և Արևելյան Ազերբայջան նահանգներն անջատվեն Իրանից:
Հիշեցնենք, որ իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ` Ադրբեջանի ղեկավարների` հատկապես ազգային անվտանգության նախարարության բացահայտ աջակցությամբ Ադրբեջանում ազատորեն իրենց հակաիրանական գործունեությունն են ծավալում «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորումը, որի ահաբեկչության զոհ են դարձել բազմաթիվ իրանցի պաշտոնյաներ, ինպես նաև Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսը, որի գործունեությունն ուղղված է Իրանի տարածքային ամբողջականության դեմ, «Փեժակ» և «Իրանի Քորդեսթանի դեմոկրատական կուսակցություն» կազմակերպությունները:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment