Բարձր գնահատելով “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի “Ծոմ ազատության” ակցիայի նշանակությունը հայ հանրության բարոյական առողջացման, երկրի ճակատագրի հանդեպ համատեղ պատասխանատվության ու յուրաքանչյուրիս կողմից այդ գործին նվիրաբերվելու անհրաժեշտության գիտակցման գործում, նկատի ունենալով պարոն Հովհաննիսյանի հետևողական գործունեությունը նորանկախ Արցախի Հանրապետության ճանաչման գործում և գիտակցելով նշյալ նպատակներին հասնելուն միտված բոլոր ուղիների ու եղանակների կիրառման անհրաժեշտությունը, նաև մտահոգված լինելով ճանաչված ու հարգված քաղաքական գործչի առողջությամբ ու հետագա ճակատագրով՝ առաջարկում և խնդրում ենք նրան դադարեցնել հացադուլը և համատեղ ջանքերով շարունակել երկու հայկական պետականությունների լավագույն ապագայի համար գործունեությունը։Մասիս Մայիլյան
Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ
ք.Ստեփանակերտ
Գեղամ Բաղդասարյան
ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, “Անալիտիկոն” հանդեսի գլխավոր խմբագիր
ք.Ստեփանակերտ
Հայկ Խանումյան
“Արցախի եվրոպական շարժում” ՀԿ նախագահ
ք.Ստեփանակերտ
Ալեքսանդր Քանանյան
Քաղաքագետ
ք. Քարվաճառ
Ներսես Օհանջանյան
ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր
ք.Մարտակերտ
Գագիկ Ավանեսյան
Ղարաբաղյան շարժման առաջամարտիկ
ք. Հադրութ
Տիգրան Կյուրեղյան
ՀՀ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր
ք.Բերձոր

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment