«Հրապարակ.am» 26-3-2011- Youtube-ում հայտնվել է տեսագրություն (կարող եք տեսնել այստեղ), որտեղ ներկայացված է միջոցառում, որի ժամանակ տեղի է ունեցել իսկական սկանդալ: Այս մասին տեղեկանում ենք zham.am կայքից: Մարտի 19-ին` 18.00, Սանկտ-Պետերբուրգում անցկացվել է միջոցառում`նվիրված Նովրուզ Բայրամի տոնին: Համերգին ներկա են եղել նաեւ քաղաքի պաշտոնական անձինք, ինչպես նաեւ Ադրբեջանի հյուպատոսարանի ներկայացուցիչներ: Համերգին իր շնորհավորական խոսքն է ցանկացել ասել նաեւ Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Հուսի Օսմանովը: Հենց նա սկսում է իր խոսքը, հանկարծ հնչում է ձայն. բարձրախոսով մոտ 15 տարկան մի աղջիկ հրապարակավ մեղադրում է Հուսի Օսմանովին բռնաբարության մեջ:
Նա հայտարարում է, որ դեռահասության տարիքում հյուպատոսն իրեն բռնաբարել է: Ներկա գտնվող տղամարդիկ, ովքեր ուղեկցում են աղջկան, պահանջել են, որպեսզի վերջինս հրապարակավ ներողություն խնդրի աղջկանից: Մոտ 45 տարեկան մի տղամարդ անվանում է նրան “դաժան, սրիկա, որը ոչ միայն իրավունք չունի հյուպատոս լինելու, այլեւ իրավունք չունի ադրբեջանցի կոչվելու”: Նա ասել է. “Հուսի Օսմանովը, պատվազրկելով Այբանիզին դեռահաս տարիքում, վռնդել է նրան փողոց եւ ասել, որ նա այլեւս կույս չէ, եւ ինչ-որ տեղ դիմելն էլ անօգուտ է”:
Աղջիկը նորից է վերցնում բարձրախոսը եւ հայտարարում. “Ես այս սեքսուալ մանյակի միակ զոհը չեմ: Նրանք տասնյակներն են”, -ասում է աղջիկը, ապա դիմում ներկաներին. “Պաշտպանեք ձեր երեխաներին այս սրիկայից”: Իսկ տղամարդը, վերցնելով բարձրախոսը աղջկանից, շարունակում է. “Այս տականքի գործողությունները Սանկ-Պետերբուրգում անթույլատրելի են”: Այս խոսքերով նրանք լքում են դահլիճը: Նրանից հետո դահլիճը լքում են նաեւ այլ հանդիսատեսներ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment