News.am. 7-3-2011- Դմիտրի Մեդվեդեւի, Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը եւս մեկ հնարավորություն է Ռուսաստանի համար ցուցադրել միջազգային ասպարեզում իր կշիռը: Այդ մասին «Գոլոս Ռոսիի»-ին տված հարցազրույցում ասել է Արդյունավետ քաղաքականության հիմնադրամի գլխավոր տնօրեն, քաղաքագետ Կիրիլ Տանաեւը:Նրա խոսքով, Ռուսաստանը որոշում է մի շարք հարցեր, որոնք կապված չեն ԼՂՀ-ի հետ: Այսպես, անցած տարվա օգոստոսին Ռուսաստանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարները համաձայնագիր ստորագրեցին Գյումրիի ռազմակայանի գործողության ժամկետը երկարաձգելու մասին: Բաքվում դա բացասաբար ընդունվեց, ուստի որոշ ժամանակ անց Դմիտրի Մեդվեդեւը հավաստիացրեց Իլհամ Ալիեւին, որ Հայաստանն ու Ռուսաստանը չեն նախատեսում այդ օբյեկտն օգտագործել Ադրբեջանի դեմ:
«Միեւնույն ժամանակ Մոսկվան ակտիվացնում է համագործակցությունը Բաքվի հետ, մասնավորապես վերջերս ստորագրվեց «Գազպրոմի» կողմից ադրբեջանական գազի գնման համաձայնագիրը: Ռուսաստանն առաջարկեց ամենաբարձր գինը` հաստատելով իր բացառիկ դիրքը»,- նշել է Տանաեւը:
Փորձագետի խոսքով, Դմիտրի Մեդվեդեւի, Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը եւս մեկ հնարավորություն է Ռուսաստանի համար ցուցադրել միջազգային ասպարեզում իր կշիռը: «Այլ հարց է, որ երկու կողմերն էլ դեռ պատրաստ չեն սկսել առեւտուրը: Հնարավոր է` դա ժամանակի հարց է, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն համաձայնվել են պրեամբուլայի հետ եւ խոստացել են ներկայացնել իրենց առաջարկները»,- ամփոփել է Տանաեւը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment