Tert.am. 23-3-2011- Մարտի 24-ին Անկարա է պատրաստվում այցելել Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը։ Այս մասին է գրում թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) օրաթերթը՝ նշելով, որ այցի կենտրոնական թեման լինելու է Լիբիայում առկա իրավիճակը և դրան ՆԱՏՕ–ի միջամտությունը։
Պարբերականի փոխանցմամբ՝ Ջեյմս Ստավրիդիսը հանդիպումներ է անցկացնելու Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբում և փորձելու է վերացնել Անկարայի՝ Լիբիայում իրականացվող գործողության առնչությամբ ունեցած անհանգստություններն ու տարաձայնությունները։
«Միլլիյեթի» տեղեկացմամբ՝ երեկ ՆԱՏՕ–ի անդամ երկրների ներկայացուցիչների հերթական հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել Լիբիայի դեմ կիրառվող ռազմական էմբարգոն ծովից վերահսկելու առնչությամբ։ Սակայն առայժմ շարունակվում են տարաձայնությունները ոչ թռիչքային հայտարարված գոտու մասշտաբների առնչությամբ։
Ավելի վաղ ՆԱՏՕ–ի 28 անդամ երկրների դեսպանների հանդիպման ժամանակ թուրքական կողմը պահանջել էր վերանայել ՆԱՏՕ–ի կողմից Լիբիայում ռազմական գործողություն սկսելու ծրագրերը, ինչպես նաև կրճատել ոչ թռիչքային հայտարարված գոտու մասշտաբները։
Մյուս կողմից թուրքական պարբերականը հիշեցնում է, որ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսի կողմից 2008թ. հրատարակած Destroyer Captain վերնագրով գրքում ծովակալը թուրքերին մեղադրել է հույների էթնիկական զտումներ իրականացնելու համար։
«1920–ական թվականներին իմ ուսուցիչ պապը՝ Դիմիտրիոս Ստավրիդիսը, Օսմանյան կայսրությունում հույների դեմ իականացվող էթնիկական զտումների ժամանակ աքսորվել է Թուրքիայից։ Փոքրիկ մի նավով անցնելով Էգեյան ծովը՝ հասել է Աթենք, որտեղից մեկնել է Միացյալ Նահանգներ։ Սակայն նրա եղբոր բախտը չբերեց։ Նա սպանվեց թուրքերի կողմից հույների դեմ իրականացվող հարձակումներից մեկի ժամանակ»,– իր գրքում գրում է ծովակալ Ստավրիդիսը։

No comments:
Post a Comment