-Հովհաննես, արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից հետո մեզանում սկսվեցին ակտիվորեն քննարկվել այդ գործողությունների` մեզանում անդրադարձին, սկսվեց հանրահավաքների փուլ: Ըստ Ձեզ` պարբերական հանրահավաքները կհանգեցնե՞ն հեղափոխության:
-Թունիսի, Եգիպտոսի, հիմա արդեն Լիբիայի և Եմենի դեպքերը ցույց տվեցին, որ աշխարհը գնում է փոփոխությունների ճանապարհով, ու հստակ է մի բան` դեմոկրատիայի հերթական ալիքը, որը սկսվեց արաբական երկրներում, չի կարող անհետևանք մնալ այլ երկրների համար, հատկապես այն երկրների, որտեղ իշխանությունները բավական թույլ են, չեն վայելում ժողովրդի աջակցությունը և որտեղ փոփոխությունների ռեալ հնարավորություններ կան, սակայն վերջին տարիների ընթացքում բարեփոխումներ չեն կատարել:
Հստակ է մի բան, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանում ևս կար հնարավորություն բարեփոխումներ իրականացնելու, բայց այդ հնարավորությունը բաց թողնվեց, դեռ ավելին` ժողովրդի վիճակը գնալով վատացավ, տարբեր սոցիալական շերտեր բախվեցին «նոր արդարությունների», և յուրաքանչյուրի տուն մտավ անարդարությունը, որի արդյունքում, եթե շատերը մինչ այս պահը պասիվ էին, այսօր դարձան ակտիվ և պատրաստ են ամեն վայրկյան փողոց դուրս գալ, պայքարել իրենց իրավունքների համար:
Բնական է` աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները չեն կարող չանդրադառնալ այնպիսի փոքր և հեղհեղուկ պետության վրա, ինչպիսին Հայաստանի Հանրապետությունն է: Բայց այստեղ մի բան եմ ուզում նշել`հայ հասարակությունից է կախված, թե մենք ինչպես կուղղորդենք այն աճող էներգիան, որը մեծացել է մեր երկրում. եթե մենք դա ուղղորդենք դեպի կառուցողական և դրական հուն, ապա մենք դրանից կշահենք, իսկ եթե մենք դա ուղղորդենք դեպի բացասական հուն, ապա կտեսնենք, թե ինչ կկատարվի:
-Այս փուլում, ըստ Ձեզ, ո՞ր հունով ենք գնում, ավելի շատ կառուցողակա՞ն:
-Այս փուլում դեռևս խաղաղ զագացման ճանապարհն է, բայց դժվար է կանխատեսումներ անել և ասել, թե ինչպես կզարգանա, որովհետև թերևս ամենաանկախատեսելի զարգացող օրգանիզմը հասարակությունն է, որտեղ միատարրություն ընդհանրապես գոյություն չունի: Այդ տեսանկյունից կարող ենք և թավշյա հեղափոխության փուլ մտնել, և ֆիզիկական հեղափոխության: Դա ցույց կտա ժամանակը, ինչպես նաև երկրում իշխանության և ընդդիմության հետագա պահվածքը և հասարակության տրամադրվածությունը:
Մեր երկրում իրավիճակը հաճախ համեմատում եմ աստվածաշնչյան Հոբի գրքի հետ, Հոբը մի անձ էր, որին Աստված փորձությունների ենթարկեց` տեսնելու`ինչքան նա կդիմանա` նրան ուղարկելով տարբեր հիվանդություններ, ընտանիքի անդամներին հիվանդություններ, հետո ընտանիքը ձեռքից վերցրեց, ես համեմատում եմ մեր այսօրվա իրավիճակի հետ: Իշխանություններն անընդհատ տարբեր բաներ են փորձում` տեսնելու մենք էլ Հոբի նման ինչքան հավատարիմ կլինենք և որտեղ կլինի սահմանը, բայց պետք է ասել, որ մենք Հոբը չենք, իշխանությունն էլ Աստված չէ, դրա համար այդ սահմանը կարող է խախտվի շատ ավելի շուտ, քան սպասվում է:
-Սերժ Սարգսյանը անցյալ իրեն տրված 15 օրերի ընթացքում որոշակի քայլեր արեց` ոստիկանական, գյուղատնտեսության, դատական ոլորտների բարեփոխումների անհրաժեշտությունից խոսեց, երկու քաղբանտարկյալներ ազատ արձակվեցին հենց հանրահավաքի օրը. ըստ Ձեզ` սա երկխոսությո՞ւն է իշխանության և ընդդիմության միջև:
-Կարծում եմ` այդ քայլերը շատ էին ուշացած, և պետք էր այդ քայլերը շատ ավելի վաղ անել: Մեր երկիրն իրեն այդքան ճոխություն չի կարող թույլ տալ և ունենալ քաղբանտարկյալներ (անգամ մեկ հոգի), և այդ պատճառով պետք է օր առաջ այդ հարցը լուծել: Ինչպես վերջին հանրահավաքում նշվեց, դեռևս կան միտումներ այդ երկխոսությունը սկսելու: ՀԱԿ-ի և իշխող կոալիցիայի միջև երկուստեք հայտարարություններ կատարվեցին, համենայն դեպս կողմերը ցույց են տալիս, որ նման համագործակցության եզրեր կամ փոխզիջումներ այսօր կան, բայց թե դրանք որքանով իրականության կդառնան և այդ քայլերն էլ չեն լինի իմիտացիոն բնույթի, կտեսնենք մոտակա օրերի ընթացքում: Իմ կարծիքով, լուրջ համագործակցություն երկու կողմերի միջև այդպես էլ տեղի չի ունենալու, և հերթական անգամ մենք ունենալու ենք խաբված հասարակություն: Վախ ունեմ, որ այս ալիքը նորից չգնա մարման:
-Մարմա՞ն, թե՞ արտագաղթի ալիքի էլ ավելի մեծացմանը:
-Երբ մարդը հույսով է լցված, և այդ հույսերը չեն իրակականում (շատերն անգամ հրաշքների են սպասում, իսկ հրաշքներ, գիտենք, որ չեն լինելու նույնիսկ ամենադրական փոփոխությունների պարագայում), ապա բնական է, որ մարդկանց որոշակի խումբ թողնում է և գնում աշխատելու կամ արդարության գտնելու հույսով: Հայաստանում վերջին տարիներին խնդիրը ոչ այնքան սոցիալական է, որքան իրավական, այսինքն` արդարության պակասն է, որ մարդկանց դրդում է արտագաղթի: Իմ շրջապատում շատ մարդիկ (լավ ապահովված) Հայաստանից գնացին, որովհետև պարզ, հասարակ, սովորական արդարություն ուղղակի այսօր գոյություն չունի:
-Ապրիլի 8-ին նորից հանրահավաք է լինելու, կլինի՞ նոր ակտիվություն. վերջին հանահավաքին շատերը «հիմա» գոռացին, Տեր-Պետրոսյանը հանդարտացնող կոչերով հանդես եկավ:
-Կարծում եմ`ոչ մեկի համար նորություն չէ, որ այդ «հիմայի» ընկալումը Տեր-Պետրոսյանի կողմից երկարատև պրոցեսն է, այդ հիման մեկ վայրկյանը չէ, նա ոչ մի անգամ չի թաքցրել, բազմաթիվ անգամներ ասել է և այդ հանահավաքի ժամանակ շեշտեց, որ այդ հիման երկարատև շախմատային քայլերի ամբողջություն է, բայց կարծում եմ` նախորդ հանրահավաքի համեմատ կատարվեց գոնե մեկ էական քայլ, այսինքն` ժողովրդի կամարտահայտություն տեղի ունեցավ, և մարդիկ Ազատության հրապարակում վերգտան իրենց հանարահավաքներ անելու իրավունքը, վերականգնվեց Սահմանադրությամբ խախտված նրանց իրավունքը: Սա շատերի մոտ ոգևորության մեծ ալիք առաջացրեց, և հաջորդ հանահավաքին, չնայած որ կան որոշակի ավելի ծայրահեղական գործողությունների ձգտող հոծ զանգվածներ, այնուամենայնիվ, ինչպես տարիներ շարունակ, այնպես էլ հիմա մարդիկ գալու են, որովհետև այլընտրանք պարզապես չկա:
-Ֆեյսբուք ցանցում վերջին օրերին տեղի են ունենում վերջին հանարհավաքի հետ կապված ակտիվ քննարկումներ, հարցը հասել է անգամ վիրավորանքների: Այդ քննարկումներին Դուք նույնպես մասնակցում եք: Ազատության հրապարակի վերանվաճումը բոլորն են գնահատում, բայց Րաֆֆի Հովհաննիսյան և Տեր-Պետրոսյան հանդիպման չկայացվածությունից շատերը տարբեր կարծիքներ հայտնեցին: Տեր-Պետրոսյանն էլ պատասխանեց: Ըստ Ձեզ, ի վերջո, որն էր ճիշտը:
-Դիպուկ հարց եք տալիս, որովհետև իրապես ցավ ապրեցի և առավել ևս ցավ եմ ապրում հետագա այդ քննարկումների ընթացքում, որովհետև իրար բարեկամ մարդիկ այդ քննարկումը տեղափոխեցին այլ դաշտ և սկսեցին ուղղակի վիրավորանքներ, զրպարտանքներ և հերյուրանքներ տեղալ միմյանց հասցեին, ինչը կարծում եմ, մեկ անգամ եւս ցույց տվեց մի շատ կարևոր հանգամանք, որ Հայաստանում դեռևս ներքին իմացական, զգայական հեղափոխություն չի կատարվել, և քանի դեռ մարդիկ չեն սկսել հարգել յուրաքանչյուրի ազատ արտահայտվելու իրավունքը, չեն կարողանում լսել իրար կարծիքներ և հարգանքով վերաբերել մեկը մյուսին, այլ ոչ թե քամահրանքով, մարդիկ տարրական կուլտուրայի բացակայություն ունեն, այդ մարդիկ չեն կարող դառնալ Հայաստանում ռեալ փոփոխությունների գրավական, և այդ մարդկանց կողմից կատարված անգամ հեղափոխությունը Հայաստանը կբերի շատ ավելի վատ ցնցումների, քան այսօր մենք ունենք: Երևույթը, որը տեղի ունեցավ, դիտարկել եմ երկու տեսանկյունից` թե' մարդկային, թե' քաղաքական: Եվ երկու տեսանկյունից էլ գտնում եմ, որ բարևն Աստծունն է, և պետք է բարևել միշտ և բոլորին: Նույնիսկ եթե նախկինում իշխանության մեջ գտնվող մարդը հայտարարեր իր քաղաքացիական դիրքորոշման մասին և այդ դիրքորոշման համար նստեր Ազատության հրապարակում, ես անձամբ կմոտենայի և անշուշտ կողջունեի նրան, ինչպես որ արել եմ Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում: Չնայած խնդիրն առավել մեծացավ և ուռճացավ մարդկանց անհանդուրժողական կեցվածքի պատճառով, որը դրսևորվեց, ինչպես արդեն նշեցիք, սոցիալական ցանցերում:
-Այնուամենայնիվ, Դուք միշտ ակտիվ գործողությունների կողմնակից եք եղել, անգամ ասում էիք` պետք է ցանկացած ընտրություններից հետո հաջորդ ընտրությանը պատրաստվել: Արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունները նույնպես ակտիվացել են, ըստ Ձեզ` պատրա՞ստ ենք դրան:
-Վերջին 15 տարում անընդհատ խոսվել է արտահերթ ընտրությունների մասին: Իհարկե, արտահերթ ընտրություններըն ինքնանպատակ չեն: Եթե դրանք բերեն ռեալ դրական փոփոխությունների, ես միայն կողջունեմ: Ինձ համար մի սկզբունք կա, այն է` ընտրություններ չկեղծելու սկզբունքը: Եթե կան կեղծված ընտրություններ, պետք է հաջորդի ժողովրդական ընդվզում, ժողովրդական ալիք, և այդ ալիքը չպետք է սահմանափակվի զուտ հանրահավաքային ելույթներով, այլ ընդվզում, գործողություններ, սահմանադրության չեղյալ հայտարարում, նոր սահմանադրություն և այլն:
-Հովհաննես, այս փուլում հասարակությունն իր առաջ ընդդիմությանը հավատալու խնդի՞ր պետք է դնի իր առաջ, թե՞ պահանջելու:
-Տեղեր կան, որ պետք է հավատա, տեղեր կան, որ պետք է պահանջի: Առավել եւս պետք է առաջնորդվի իր խղճի և իր հայացքների մտոք: Քաղաքականության մեջ հավատը բերում է խորը հիասթափությունների, այդ պատճառով զուտ հավատքով առաջնորդվել խորհուրդ չէի տա: Բանական մոտեցումները պետք է իրենց ուրույն տեղն ունենան քաղաքական կամ քաղաքացիական դիրքորոշում որդեգրելիս: Մյուս կողմից, ուժեղ վստահությունը լուրջ քաղաքական գործընթացի գրավականներից է:
-Հաջորդ հանահավաքը կլինի հերթակա՞ն հանրահավաքը, թե՞ մի քանի պահանջով ավելի:
-Այն, որ ընդդիմությունը հասկացել է` միայն հանրահավաքներով հերթական անգամ ժողովրդական ալիքը մարելու է, փաստ է: Այն, որ իշխանությունը հասկացել է, որ դա հասկացել է ընդդիմությունը, եւս փաստ է, և դրանով է պայմանավորված վերջին օրերի փոխադարձ «ռևերանսները», և կարծում եմ, որ մինչև հաջորդ հանրահավաք որոշակի փոփոխություններ պետք է տեղի ունենան, որոշակի պաշտոնանկություններ, քաղբանտարկյալների ազատ արձակում, որպեսզի մենք նորից չկանգնենք կոտրած տաշտակի առջև:
ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ «Լրագիր» 23-3-2011

No comments:
Post a Comment