Tuesday, March 15, 2011

Google-ը գծել է Քրդստանի քարտեզը

Tert.am. 15-3-2011- Այսուհետ Google Maps ծառայությունում հնարավոր է գտնել նաև Քրդստանի քարտեզը։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Google Maps ծառայությունը Թուրքիայի հարավարևելյան շրջանները ներկայացնում է որպես Քրդստանի մաս։ Այդ քարտեզում ներառված են Թուրքիայի մի շարք նահանգներ, այդ թվում Սվազը, Մարաշը, Այնթափը, Քիլիսը, Իգդիրը, Կարսը, Էրզրումը, Էրզինջանը, Դիարբեքիրը։
Բացի այդ, Google Maps–ը Քրդստանի քարտեզում ներառել է նաև Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիսարևմտյան և Սիրիայի հյուսիսային շրջանները։

No comments: