Tuesday, April 5, 2011

Իրանը Հայաստանում 12-րդ օտարերկրյա ներդրողն է

Panorama.am. 4-4-2011- Իրանը 2010թ. Հայաստանում ներդրումներ կատարած օտարերկրյա երկրների շարքում զբաղեցնում է 12-րդ տեղը` 4,5 միլիոն դոլար ներդրումային կապիտալով: Այդ մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Նշենք, որ օրերս ՀՀ Նախագահի` Թեհրան կատարած այցի ժամանակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել էր. «Տարածաշրջանում Իրանն ու Հայաստանը միակ երկրներն են, որոնք կարող են էներգետիկ օպերատորի դեր ստանձնել: Շուտով կսկսվեն Արաքս գետի վրա կառուցվելիք հիդրոէլեկտրոկայանի շինարարության աշխատանքները»:

No comments: