Tuesday, April 5, 2011

Սփյուռքի հայկական կրթօջախների հիմնախնդիրը հայազգի աշակերտների թվի նվազումն է

Սփյուռքի հայկական կրթօջախների առաջին եւ հիմնական խնդիրը հայազգի աշակերտների թվի նվազումն է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտարարեց Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով հարցին, թե որո՞նք են սփյուռքահայ կրթօջախների առջեւ ծառացած ամենախնդրահարույց հարցերը։
Նրա խոսքով, ցավալի է բայց փաստ այն, որ Կիպրոսի, Լիբանանի, Իրանի եւ Վրաստանի հայկական դպրոցներ ավելի ու ավելի քիչ թվով հայազգի երեխաներ են հաճախում։
Սփյուռքահայ կրթօջախների մյուս խնդիրների թվում ԿԳ նախարարը նշեց նաեւ դասագրքերի մատակարարման, ուսուցիչների վերապատրստման հարցերը։ «Դրանց գումարած՝ էլեկտրոնային շտեմարանների պաշարների ստեղծման հարցը։ Բացի այդ, այն համայնքներում, որտեղ ինձ հետ հանդիպումներում մանկավարժները բարձրացրել են արեւմտահայերենով դասագրքերի անհրաժեշտության հարցը, ԿԳՆ-ը պատրաստակամություն է հայտնել զբաղվել այդ հարցով»,-ամփոփեց նախարարը։

No comments: